Archive | Մայիսի 2020

Մեկուսացում. առավելություններ և սահմանափակումներ

Այժմ ամբողջ աշխարհը կանգնած է մի խնդրի առջև : Երկար խորհելուց հետո հասկանում ես , որ սա վերջիվերջո դառնալու է մարդկային կյանքի ընթացքում  գրանցած ամենակարևոր պատմական իրադարձությունններից մեկը: Աշխարհի ամբողջ բնակչությունը այժմ  ՙՙ բանտարկված՚՚ է տներում , մեկուսարաններում կամ էլ բժշկական հաստատություններում: Ամեն օր կարդալիս կամ լուրեր դիտելիս լսում ենք  , թե ինչպես է աճում վարակվածների և մահացածների թիվը, որը մեզ ստիպում է ավելի տագնապահար իրավիճակում գտնվել և թաքնվել ամբողջ աշխարհից ՝ սեփական մահճակալում պառկելով, և սերիալներ կամ ֆիլմեր դիտելով՝ մոռանալ ներկայիս իրավիճակի մասին:
Սակայն մահճակաը դարձնելով մեր լավագույն ընկերը , մենք շաատ հաճախ մոռացության ենք մատնում  այն փաստը , որը այս պահին բացի բազմաթիվ սահմանափակումներից,  մենք նաև ունենք բազմաթիվ առավելություններ և հնարավորություններ: Այդ առավելություններից ամենակարևորներից մեկը ժամանակն է: Ամենաթանկ ռեսուրսը , որը շատ հաճախ օգտագործում են ոչ ռացիոնալ: Continue reading

Իմ շաբաթը

Օր առաջին
Այսօր արթնացա մոտ  10:25-ի սահմաններում: Մոտ հինգ րոպե նստեցի մահճակալիս: Մտածելը ոչ մեկին չի վնասում: Հետո առօրյա գործերս անելուց հետո, ինձ նախաճաշ պատրաստեցի: Դե քրոջս և մայրիկիս համար նույնպես: Նախաճաշելուց հետո, սոց. ցանցերս ստուգեցի: Ստուգեցի այսօրվա լուրերը՝ իրավիճակի մասին: Անցնենք դասերին: Առցանց, կարանտինի մեջ գտնվելով՝ ինձ զգում եմ հեռավար սովորող, որը միակն է, որ դպրոց չի հաճախում: Մի օրվա աշխատանքս համարյա ավարտեցի, իհարկե, քիչ է, բայց կարծում եմ այսօրվա համար բավական է: Քանի որ դուրս չենք գալիս տանից, այդ պատճառով մեզ պետք է մաշկի խնամք, թեկուզ և տանը: Իմ մաշկին փափկեցնող քսուկներ քսելուց հետո, ես  ընտրում մի ֆիլմ, և օրվա լարվածությունը հանգստացնում ֆիլմի դիտումով: Երբեմն էլ ֆիլմի փոխարեն գիրք եմ կարդում, կամ մուլտֆիլմ եմ դիտում: Այնուհետև, վերջում նորից ստուգում եմ սոց. ցանցերս, ստուգում ամփոփիչ օրվա լուրերը և պառկում եմ քնելու: Պարզվեց, որ մարտի տասնվեցից մինչև ապրիլի տասնվեցը հայտարարել են ԱՐՏԱԿԱՐԳ դրություն. ևս մեկ ամիս տանը:

Continue reading

Հարրի Փոթերը և Ասքաբանի բանտարկյալը

Վերջերս իմ ընթերցանության նյութը ,,Հարրի Փոթթեր,,-ն է: Ես իմ փոքրիկ գրադարանում հավաքել եմ բոլոր հատորները և հերթով ընթերցում եմ: Վերջացրել եմ ,,Հարրի Փոթերն ու Ասքաբանի բանտարկյալը,, ,իսկ հիմա կարդում եմ ,,Հարրի Փոթթերն ու կրակի գավաթը,,:
Գիրքը պատմում է Հարրի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի՝ Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարին քննում է Բլեք Սիրիուսին՝ Ասքաբանից փախուստի դիմած բանտարկյալին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։

Continue reading

,,Կյանքի 200 դաս,, գրքի մասին

Առաջարկում եմ ընթերցել Ռոբին Շարմայի ,,Կյանքի 200 դաս ,, գիրքը: Ռոբին Շարման այն հեղինակներից մեկն է, ում  գրքերը մարդուն ստիպում են լիարժեք վերագործարկել իրենց սեփական կյանքը : «Կյանքի 200 դաս» գիրքն օգնում է վերաիմաստավորել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի հետ, սովորեցնում է դառնալ սեփական կյանքի տերը ՝ գործածելով կյանքի 200 կանոն: Հեղինակը գրում է մտքի կենտրոնացման, զսպվածության, ներելու ունակության, հանրային ելույթների արվեստին տիրապետելու, սպորտի, ժամանակի կառավարման, թուլությունների, իմիջի և այլնի մասին:Դուք չեք գտնի այստեղ գաղտնի  տեխնիկաներ, նոր հայնագործություններ:Դուք պարզապես կհասկանաք, թե որքան բան կարող եք անել  այս կյանքում ինքներդ: Բավական է միայն ցանկանալ:Դա անգնահատելի տեղեկատվություն է, որն անհրաժեշտ է բոլորին ։ Կարևոր չէ, թե ով եք դուք այսօր, ինչ ունեք, ձեր դիրք հասարակության մեջ, էականն այն է, թե ով եք դուք ցանկանում դառնալ: Եվ եթե այսօր դուք չունեք հստակ ծրագիր, թե ինչպես հասնել փոփոխությունների, ապա «Կյանքի 200 դաս »-ը կօգնեն ձեզ մշակել այդ ծրագիրը: Continue reading

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքը մեծ է, և ընտանիքիս անդամների նախասիրությունների տարբերությունն էլ է շատ մեծ :
Ես ապրում եմ հայկական մեծ ընտանիքում՝ ծնողներիս, հորեղբորս ընտանիքի և պապիկիս հետ: Ցավոք, տատիկս երեք տարի առաջ թողեց մեզ, չնայած որ մեր մեծ ընտանիքի հիմքն էր:
Ընտանիքիս անդամների նախասիրությունները շատ տարբեր են, կյանքի հանդեպ մոտեցումները`նույնպես:
Ինչ վերաբերում է ընթերցանություներին, մեր ընտանիքում ընթերցում ենք ես ու մայրիկս. ես ֆանտաստիկ գրականություն եմ շատ սիրում,մայրիկս`տարբեր ժանրեր:
Ընտանեկան քննարկումների մեր հիմնական նյութերը վերաբերում են մեր`ընտանիքի երեխաների ուսմանը, կարգապահությանը և ապագայի պլաններին: Continue reading