Հարրի Փոթերը և Ասքաբանի բանտարկյալը

Վերջերս իմ ընթերցանության նյութը ,,Հարրի Փոթթեր,,-ն է: Ես իմ փոքրիկ գրադարանում հավաքել եմ բոլոր հատորները և հերթով ընթերցում եմ: Վերջացրել եմ ,,Հարրի Փոթերն ու Ասքաբանի բանտարկյալը,, ,իսկ հիմա կարդում եմ ,,Հարրի Փոթթերն ու կրակի գավաթը,,:
Գիրքը պատմում է Հարրի Փոթերի՝ երիտասարդ հրաշագործի՝ Հոգվարթսի համալսարանում երրորդ ուսումնական տարվա մասին։ Իր ընկերներ Ռոնի և Հերմիոնայի հետ Հարին քննում է Բլեք Սիրիուսին՝ Ասքաբանից փախուստի դիմած բանտարկյալին։ Նրանք վստահ էին, որ նա Վոլդեմորտի հին դաշնակիցներից է։

Գիրքը սկսվում է նրանով, որ Հարրին փախչում է իր բարեկամների  տանից՝ չհանդուրժելով իրեն և իր ծնողներին ուղղված վիրավորանքները: Հետո նա հեռուստացույցով լսում է, որ Ասքաբանի բանտարկյալն է փախել, իսկ ավելի ուշ` խոսակցություններից հասկանում է, որ բանտարկյալն ուզում է իրեն սպանել:
Իրականում այդ բանտարկյալը Հարրիի հոր ընկերն է և նման  ոչ մի  մտադրություն չունի: Հարրին,Հերմիոնան և Ռոնին անցյալ են վերադառնում և բացում բոլոր գաղտնիքները:
Գիրքը շատ հետաքրքիր է, շատ ավելին, քան ֆիլմը:Այնքան վառ և պատկերավոր է ամեն ինչ նկարագրված գրքում, որ կարծես տեսարանն աչքիդ առաջ լինի:

Հեղինակ՝ Արսեն Մելքումյան 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով