Archive | Հունիսի 2020

Պատուհանից այն կողմ

Պատուհանից դուրս նայող մարդիկ փորձում են իրենց համար բացահայտել անհայտ մի աշխարհ, փնտրում են իրենց հետաքրքրասիրությունը գրգռող մի շարք հարցերի պատասխաններ, իրենց աչքերը հառում են հեռավոր ու անհայտ հորիզոններին: Պատուհանից այն կողմ բացվում է մի խորհրդավոր աշխարհ՝ իր խորհրդավոր ծովով, և մարդիկ, իրենց երազանքների հետ միասին, սկսում են լողալ ծովում, թաղվել մինչև խոր հատակը: Իրենց նեղլիկ պատուհանից նայելով այդ աշխարհին՝ նրանք հասնում են մեծ և ընդարձակ ցանկությունների և զգացողությունների: Continue reading

Իմ պատուհանից այն կողմ փոքրիկ վիրուսիկ կար

Իմ պատուհանից այն կողմ գտնվում է Զվարթնոց օդանավակայանը, որտեղից առաջին անգամ կորոնավիրուսիկը մտավ Հայաստան։ Նա եկավ անցավ մեր բակով ու սկսեց մտածել՝ ինչ անել, մտնե՞լ մեր բակ, թե՞ շարունակել իր ճամփորդությունը։ Նայեց իմ պատուհանից ներս, տեսավ, որ մարզվում եմ ու շատ կիտրոն ուտում։ Դեմքը ծամածռեց ,և քանի որ ես նրան դուր չեկա, հեռացավ ինձնից՝ հասկանալով, որ այստեղ նա անելիք չունի և շարունակեց իր ճամփորդություն։ Սակայն նա հենց այնպես  չգնաց։ Սկսեց որսալ իրեն հանդիպած թույլ ու հիվանդ մարդկանց, և նրանց հետ մտավ նոր շրջապատ, գտավ նոր ընկերներ, մտերմացավ նորանոր մարդկանց հետ և դարձրեց նրանց իր գերիները։ Կորոնավիրուսիկը, տեսնելով, որ աշխարհը իր մասին է խոսում, մտածեց, թե ինքն այնքան մեծ է ու հզոր, որ իրեն հռչակեց Կորոնա թագավոր և սկսեց հրամայել բոլորին, որ իր թագավորության օրոք աշխարհը պետք է փոխվի, դառնա ավելի ուժեղ, խելացի, բարի և միասնական։

Հեղինակ՝ Հրաչ Աբգարյան

Երանի

Ինձ համար շատ բաներ կան, որոնց կարող եմ երանի տալ. օրինակ՝ երանի փոքր տղա լինելով քեռուս նման խոլացի ու հնարամիտ լինեի,  կամ քույրիկիս նման աշխատասեր ու ուշադիր լինեի։ Երանի այն տղաներին, ովքեր լավ կռվել գիտեն, չեն վախենում ու շատ համարձակ են,  բայց չեմ ուզում, որ մտածեք, թե ես չեմ կարող դառնալ իմ երազած մարդը։ Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքում է,  բայց շատ ավելի մեծ երազանք ունեմ և երանի կտամ, որ այդ երազանքներս կատարվեն. օրինակ ` շատ կուզենայի, որ մեր սիրելի զինվորները, ովքեր զոհվեցին պատշպանելով մեր սահմանները,  բոլորն էլ ծառայությունից հետո տուն վերադառնային,  կամ մարդը չկորցներ իր հարազատներին,  քանի որ նրանց պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Երանի այն բոլոր երեխաներին, ովքեր ունեն ծնողներ ու երբեք չեն կարոտում կամ տխրում նրանց պակասից։ Ծնողները միշտ իրենց կողքին են։

Երանիներս շատ են, բայց շատ քչերն են կատարվող։

Հեղինակ՝ Ֆելիքս Խաչատրյան 

Կյանքն արտակարգ դրության օրերին

Իմ առաջարկները.

Կյանքն արտակարգ դրության  օրերին շատ անհետաքրքիր է. մենք չենք կարողանում տանից դուրս գալ, շփվել մեր ընկերների հետ… Առաջարկում եմ զբաղմունքներ, որոնք կօգնեն արդյունավետ ժամանակ անցկացնել. գիրք կարդալ, խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել և այլն։ Գրքերից կառաջարկեմ «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին » գիրքը, եթե ցանկանում եք կարդալ այս գրքի մասին, անցեք հետևյալ հղումով ։

Ֆիլմերից կառաջարկեմ «Բոլոր ճանապարհները տանում են տուն» ֆիլմը։ Ֆիլմը 12-ամյա մի աղջկա մասին է, ով մորը կորցրել է ավտովթարի արդյունքում: Նրա հայրը փորձում է հաղթահարել կնոջ կորուստը և դստերը մեծացնել, բայց դժբախտ պատահարից հետո աղջիկը դառնում է անսովոր մռայլ և խուսափում է շփվել իր հայրիկի հետ: Նա նրան է մեղավոր համարում կատարվածի համար: Երբ հարաբերությունները վատանում են, Բելլան գնում է ֆերմա իր մայրական գծով պապիկի մոտ : Պապը նույնպես զգում է դստեր կորուստը, բայց նրա համար Բելլայի ներկայությունն անդառնալի կորստի անընդհատ դառը հիշեցում է: Ավելի մանրամասն ֆիլմում։ Continue reading

Իմ ձեռքբերումները

Ձեռքբերումներն ու հաջողությունները մեր կյանքի մի մասն են։ Մենք հպարտ ու երջանիկ ենք, երբ ինչ-որ բանի ենք հասնում, և  տխուր ենք, երբ ձախողում ենք: Բայց երբեմն մեր անհաջողություններն ու սխալները մեզ ավելի ուժեղ են դարձնում և լավագույն դասերն են դառնում: Այս  տարվա ձեռքբերումներից մեկն ինձ համար  Վրաստան, Լագոդեխի իմ ճամփորդությունն էր, որտեղ ես առաջին անգամ առանց ծնողների սահման էի  հատելու ,այն էլ Լագոդեխի:  Սակայն մեր մեկ այլ ճամփորդություն դեպի Վրաստան չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով:
Ինչ վերաբերում է հեռավար-առցանց  ուսուցանը, նշեմ , որ ֆիզիկական միջավայրում աշխատանքնային պրոցեսն ավելի արդյունավետ եմ համարում:Ի տարբերություն այլ դպրոցների, մեր կրթահամալիրը այնքան էլ չանհանգստացավ և խուճապի չմատնվեց, քանի որ մեր  մեյլային համակարգը, բլոգային և նախագծային ուսուցումը հնարավորություն են տալիս կազմակերպել հեռավար-առցանց դասընթացներ: Իհարկե, կային դժվարություններ կապված համացանցի , տեխնիկական խնդիրների  հետ, սակայ այս ամենը արագ հաղթահարեցինք: Continue reading

Մտորումներ ուսումնական տարվա ավարտին

,,Մխիթար Սեբաստացի,,-ում իմ ուսումնական տարին մեկնարկեց 2019 թվականի նոյեմբերին: Ես տեղափոխվեցի ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիր, և ինձ համար այս կարճ ժամանակահատվածում կատարեցի բազմաթիվ բացահայտումներ, ձեռք բերեցի լավ ըկերներ, ուսուցիչները և, իհարկե,  նորանոր գիտելիքներ:

Այս ժամանակահատվածը ինձ համար շատ բարդ էր.  շատ դժվար էր սովերել նոր դպրոցի կարգ ու կանոնին , անցուդարձին և մթնոլորտին, քանզի նախկին և նոր դպրոցներիս մինչև շատ տարբերություններ կան, սակայն այժմ այնքան եմ մտերմացել դպրոցին, որ ինձ թվում է, թե մի ամբողջ կյանք հենց այստեղ եմ սովորել:
Սկզբնական շրջանում շատ բարդ էր թղթային ուսուցումից արագորեն անցում կատարել էլեկտրոնային ուսուցմանը: Դժվարանում էի վարել բոգը, ճիշտ օգտվել ուսուցիչների բլոգներից, օրվա մեծ մասը անցկացնել տեխնիկայի առջև, կատարել առաջադարանքները ոչ թե թղթի վրա գրիչով գրելով, այլ մատի մի հպումով տեքստ հավաքելով, սովորել սովորողին տրված ազատությանը՝ կրել այն, ինչ մտքովդ անցնի, մազերդ հարդարել այնպես, ինչպես սիրդ ցանկանա: Շատ հաճախ կորում էի դպրոցի անսահման մեծ տարածքում, շփոթում էի լսարանները. ինձ թվում էր, թե բոլորը նույն տեսքն ունեն և դրանք տարբերակելը անկարելի է: Կարծում էի ,թե երբեք չեմ կարողանա տարբերել դրանք, սակայն այժմ փակ աչքերով էլ կարող եմ գտնել ուզածս լսրանը: Դժվար էր մտերմանալ նոր միջավայրին և դասընկերներին: Continue reading

Շրջակա միջավայրի օրվան ընդառաջ

Տարիներ շարունակ Հայաստանը եղել է բնապահպանական տեսանկյունից լքված պետություն, որովհետև ով կարողացել և ինչպես կարողացել է վնասել է մեր հայրենիքը, աղտոտել հողը, ջուրը, պոչամբարներ տեղակայել որտեղ ցանկացել է և ինչպես ցանկաել է. ցավոք, օրինակներ շատ կարող եմ բերել։
Բայց ես այսօր կխոսեմ ինձ համար շատ ցավալի մի թեմայի մասին՝ հողային բնապահպանական խնդիրներ, հողերի վատթարացում և էրոզիա: Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը: Continue reading