Archive | Դեկտեմբերի 2020

Նվիրելու կարևորությունը

Բոլորս էլ ստանում ենք նվերներ մեր ծնողներից, մեր ընկերներից, բարեկամներից, բայց կարծում եմ, որ դա այն նվերը չէ, որն ավելի հաճելի է ընդունել։ Մենք կարող ենք նվեր նվիրել ցանկացած ինչ-որ առիթով և ասել “Շնորհավոր, սա քո նվերն է”։ Լավ է, որ մենք մտածում ենք, որ պետք է ուրախացնենք ընկերոջը, բայց սովորական բառերը և նվեր մատուցելը այդքան գեղեցիկ չի թվում, ինչքան “սիրով նվիրելը”։ Եթե մենք իսկապես սիրում ենք ինչ-որ մեկի, ուրեմն նվերը կարող է նույնիսկ լինել միայն համբույրը, որովհետև այդպես դու ցույց ես տալիս մարդու հանդեպ սերը, ջերմությունը և կապը։ Եթե սեր և նվեր բառերը միացնենք՝ կստացվի “նվերի գեղեցիկ մատուցման” հասկացողություն։ Այսինքն կարևոր չէ, թե դու ինչ ես նվիրում, կարևոր է նվերը մատուցել սիրով։ Սիրիր և նվիրիր հոգիդ․․․

Հեղինակ ՝Մանե Հովսեփյան

Բարության շղթա

Ես գրկում եմ հայրիկիս, հայրիկս՝ մայրիկիս, մայրիկս՝ եղբորս, եղբայրս՝ տատիկիս, տատիկս՝ պապիկիս, պապիկս՝ զարմիկիս և այլն։ Այդպես արտահայտվում է “ընտանիք” և “ընտանեկան սեր” հասկացությունը։ Ես ջերմությունը փոխանցում եմ հայրիկիս, և հայրիկս , ջերմությունը զգալով, փոխանցում է մայրիկիս։ Եթե մենք իսկապես բարի ենք, ուրեմն բարի բնավորությունը, սերը և ջերմությունը փոխանցելով մեկ այլ մարդու, կստացվի, որ շղթայական կապի համաձայն դու փոխանցում ես բարությունը։ Դու բարի ես և բարին փոխանցում ես ինձ և հիմա  էլ ես եմ բարի, և իմ բարությունը փոխանցում եմ ընկերոջս, և հիմա ընկերս էլ է բարի. իր բարությունը փոխանցում է իր բարեկամին․․․
Բարությունը աշխարհի ամենալավ բանն է, որովհետև բարի և ջերմ լինելով ամեն ինչ ավելի լավ կլինի, քան չար և ագահ լինելով։ Բարությունը սկիզբն է ամնե ինչի, օրինակ՝ բարի լինելով ձեռք կբերես շատ ընկերներ, կունենաս առողջ միջավայր և շատ-շատ ուրիշ լավ բաներ։ Նույնիսկ կենդանին կամ բույսը բարություն ստանալով բարիանում է․․․

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Թռիչք

Թռիչք բառը բազմիմաստ է, այն կարելի է հասկանալ մի քանի առումով: Փոքր և հասուն թռչյունների թռիչքները տարբեր են լինում, բայց արդունքում երկուսն էլ նոր բարձունքի են հասնում, հմտանում են վերելքներ հաղթաարելու գործում:

Ինձ համար թռիչքի աստիճաններն անվերջ են և անսկիզբ: Ինչքան վեր ես բարձրանում, այնքան դժվար է դառնում ճանապարհը: Ոմանք հանձնվում են`ասելով. <<Ես այլևս չեմ կարող>>: Իջնելը միշտ ավելի հեշտ է, քան բարձրանալը, քանի որ կամք չի պահանջում: Աստիճանների վերևում լույսն է, իսկ ներքևում ` խավարը: Խավարի աշխարհում այն մարդիկ են, ովքեր կես ճանապարհից հանձնվել են, վերևում` նրանք, ովքեր գնացել են մինչև վերջ: Այդպիսի թռիչք ես համարում եմ Հեկտոր Մալոյի <<Առանց ընտանիքի>> վեպը, որը կարդացել եմ երկու տարի առաջ, բայց կարծես երեկ ավարտած լինեմ: Թռիչքը լինում է նաև նկարչության մեջ: Մարդ կարող է երկու կետ նկարել և դրանում տեսնել մի ամբողջ աշխարհ: Պոեզիայում նույնպես լինում է մտքի թռիչք: Պոետը կարող է մի բառով բազում մտքեր արտահայտել: Մի բառին նա կարող է այնպիսի իմաստ տալ, որ այն հասկանալու համար պետք է լինում երկար մտածել: Մտքի թռիչք բոլորին շնորհված չէ, քանի որ այն նաև աշխատասիրության և կամքի շնորհիվ է տրվում: Continue reading

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Շատերը կարծում են, թե սիրտը փոքր է, բայց նրանք խորապես սխալվում են: Սիրտը մի ամբողջ աշխարհ է բոլոր մարդկանց համար: Այդ աշխարհում նույնիսկ տեղ են գտնում վատ և չար մարդիկ, որովհետև նրանք էլ են մարդ և պետք է հնարավորություն ունենան իրենց սխալները ուղղել: Կան մարդիկ, ովքեր ունակ չեն փոխվելու: Նրանք իմ աչքերում անսիրտ են, որովհետև ինչպես կարող է սիրտ ունեցող մարդն իր սխալը չընդունել և չշտկել:

Սիրտը նաև զգացմունքների մի ամբողջ պահոց է, նույնիսկ այս պահին, երբ ես կարդում եմ, արտահայտում եմ բազում զգացմունքներ: Սիրտը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքինը կարող է խաբուսիկ լինել: Continue reading

Բարությունը բարություն է ծնում

Ի՞նչ է բարությունը: Բարությունը մարդուն օգնելու ունակությունն էռշ, օգնելով և աջակցելով, դու կարող ես մարդուն բարություն անել: Բարությունը հոգատարության աշխարհ է: Հոգատարությամբ մարդ կարող է ըկերներ ձեռք բերել: Ամեն լավ արարքից կարող ես վաստակել ավելին, ավելի լավը, բայց պետք չէ լավություն անելուց հետո սպասել հատուցման, քանի որ լավություն է պետք անել և այն գցել ջուրը: Բարությունը պետք է գնահատել և արժևորել, բայց ոչ շահագործել:

Չար մարդը չի նշանակում, որ նա մարդ չէ, բոլոր մադրիկ հավասար են: Բոլորի ճանապարհները տարբեր են: Բարի մարդու ճանապարհը կարող է ուղիղ ընթանալ, բայց միանշանակ այդ ճանապահը կունենա մի կոր գիծ, որովհետև ոչ մի մարդ անսխալական չէ: Չար և վատ մարդկանց ճանապարհները խիստ տարբեր են: Continue reading

Ետ մի նայիր

Ամեն ժողովուրդ ունի իր Ամանորը, որը նշվում է տարբեր ժամանակներում: Ամանորին ընդունված է նվերներ հանձնել միմյանց: Այն ուրախ տոն է, որին պատրաստվում և մասնակցում է ամբողջ ընտանիքը: Երեխաները, հավատալով հրաշքների, սպասում են իրենց նվերներին: Սովորկան օրերին միանշանակ կգտնվի ընտանիքի անդամներից գոնե մեկը, ով չի ունենա զբաղմունք: Սակայն Ամանորի գիշերը բոլորն ունեն իրենց անելիքը: Գուցե տան աղջիկները զբաղված են քաղցրավենիքներով և զանազան ուտելիքներ պատրաստելով, տան տղաները գուցե ավելի են գեղեցկացնում սենյակները լուսավոր շղթաներով: Ամանորը առանձնահատուկ տոն է, այն միավորում է մարդկանց և ունի իր խորհուրդը: Ամանորի գիշերը նախորդ տարվա վերջն է, եկող տարվա` սկիզբը: Մարդիկ ժամը տասներկուսին երազանքներ են պահում՝ հավատալով, որ դրանք տարվա ընթացքում կիրականանան: Continue reading