Archive | Փետրվարի 2021

Ապրել նշանակում է

Ապրել նշանակում է զգալ և սիրել, մտածել և ստեղծել, լինել երջանիկ և տառապել, ներել և օգնել:

Մի ամբողջ կյանք՝ անմոռանալի զգացմունքներով և հիշղություններով լի: Կյանք… մի մեծ հանելուկ , և մենք  այդ հանելուկի մեջ։

Տարբերություն չկա դու համաշխարային գիտնակա՞ն, թե՞ սովորական բանվոր ես,  դու ապրում ես նույն կյանքը։Կյանքում լինում են դժվարություններ, բայց մի՛ մոռացեք, որ լինում են նաև այնպիսի երջանիկ պահեր, որ  երբեք չես մոռանա։

Հեղինակ՝ Քնարիկ Ադամյան

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Երևի սկսեմ նրանից, որ ամեն մարդ իր ձևով յուրահատուկ է, և պետք չէ մտածել, որ եթե դուք ինչ-որ մեկին դուր չեք գալիս, ուրեմն դուք վատն եք: Ամեն մարդու ճաշակը յուրահատուկ է։ Բայց դա արդեն ուրիշ թեմա է…

Ինձ դուր են գալիս անկեղծ մարդիկ, որոնք չեն խաբի նույինսկ, եթե ճիշտը ցավ կարող է պատճառել։ Սիրում եմ միամիտ մարդկանց, նրանք կարծես ապրում են այնպես, կարծես վատ մարդ չկա այս աշխարհում։ Սիրում եմ մի քիչ մանկամիտ մարդկանց, որանք մտածում են, որ միշտ բարին է հաղթելու, թեև միշտ այդպես չէ։ Սիրում եմ նպատակասլաց մարդկանց, որոնք իրենց դիմաց նպատակ են դնում և անկախ իրադարձություններից և անկախ ամենինչից հասնում են իրենց նպատակին։ Սիրում եմ պարտաճանաչ մարդկանց, նրանց կարծես կարելի է ամեն-ինչ վստահել, որովհետև գիտես, որ նա եթե մի բան ասել է, ապա  հաստատ կանի։ Սիրում եմ հպարտ մարդկանց, բայց իհարկե չափի մեջ, նրանք կյանքում չեն թողնի որպեսզի իրենց նեղացնեն, որովհետև գիտեն իրանց տեղը և իրենց գնահատականը։ Սիրում եմ բարի մարդկանց, որոնք պատրաստ են միշտ օգնել և զրուցել քեզ հետ, եթե դա քեզ հարկավոր է։ Նաև սիրում եմ մարդկանց, որոնք չեն ամաչում սովորական բաներից, օրինակ՝ անծանոթի հետ խոսելուց, կամ անծանոթին ասելուց, որ նա գեղեցիկ է հագնված, կամ որ հանգիստ կարող են պարել փողոցի մեջտեղում առանց անհանգստանալու, թե ուրիշներն ինչ են մտածելու։ Եվ վերջինը, ես սիրում եմ ուժեղ մարդկանց, որոնք անկախ ամեն ինչին պահպանում են ինքնությունը։

Հեղինակ՝ Ալիսա Հակոբյան

Սերը

Սե՛րը… այն է,  ինչը չի կարելի նվիրել նվերներով։ Սե՛րը… այն է, ինչն անհնար է գնել խանութից։ Սերը նույնիսկ քեզ չի նվիրի ժամանակը։ Սե՛րը այն մագնիսն է, որը իր մոտ է քաշում սիրտդ։ Սովորաբար մարդու առաջին սերը լինում է մայրիկը։ Սիրո ամենալավ փոխանցման միջոցը գրկելն է, և քեզ ո՛չ ոք չի կարող գրկել այնպես, ինչպես կարող է գրկել մայրիկդ։ Մայրիկիդ սիրտն ամեն ինչից փափուկ է, բայց քարից կարծր։ Դա զգացվում է միայն սիրո միջոցով, և մարդիկ կարող են սիրել ոչ բոլորին: Սեր ասելով, իմ կարծիքով, ամեն դպրոցական հասկանում միայն որպես խայտառակություն։ Թե ինչ- որ մի տղա սիրում է ինչ- որ մի աղջկա։ Բայց դուք այդպես եք մտածում, քանի որ չեք տեսել իսկական սեր և չեք զգացել այդ զգացմունքը, երբ քո դեմ դիմաց կանգնում է սիրելիդ։ Ուզու՞մ եք ձեզ հուզեմ․ հիմա պատկերացրու՛ քո ամենասիրելի մարդուն և փակի՛ր աչքերդ։ Հիմա պատերացրու, որ այդ մարդը քո դեմ դիմաց կանգնած է։ Իսկ հիմա հիշի՛ր քո և  նրա միասին  անցկացրած բորոր պահերը։ Թե ինչպես եք ծիծաղում, զվարճանում, իրար պաշտպանում և այդպիսի պայծառ պահեր։ Մոտ քսան վարկյան հիշեք։ Հետո բացեք աչքերը, հինգ վարկյան հետո նորից փակեք և պատկերացրեք, որ այդ մարդը էլ չկա, չկա ձեր պատճառով։ Հասկացա՞ք, թե այդ մարդը ձեզ համար ինչքան կարևոր է։ Եթե հուզվեցիք, ապա ձեր սերը իսկական էր։

Հեղինակ՝ Նարեկ Սուքիասյան

Ժամանակը չի սպասում

Վարկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի… Կարող եմ դեռ շատ երկար շարունակել: Այդ շարքի թվարկածներից յուրաքնչյուրը մյուսից մեծ է, բայց ամենաթանկարժեք պահերը մարդ վայելում է վարկյանների և րոպեների ընթացքում: Մեկ վարկյանում հարյուրավոր, նույնիսկ հազարավոր դեպքեր են պատահում: Գուցե այս պահին մեկը աշխարհ եկավ, գուցե մյուսը, ցավոք, հեռացավ այս աշխարհից, հնարավոր է այս պահին մեկի երազնքը կատարվեց և այդպես շարունակ…

Ժամանակը անվերադառնալի է, կորցրած ժամանակը վերադառձնել չի լինում: Բոլոր մարդիկ, այդ թվում նաև ես, ժամանակը երբեմն ճիշտ չենք կարողանում բաշխել և օգտագործել: Ժամանակը գանձ է: Այն պետք է գնահատել և ուրախ լինել, որ ընդհանուր, անսահման ժամանակից քեզ էլ է բաժին հասել մի մասը:

Ինչպես կյանքն ունի իր գիրքը, այնպես էլ ժամանակը: Այդ գրքի ամենակարևոր հատորը <<Հուշեր անցյալից>> հատորն է: Այդ հատորում ասվում է, որ ամեն կենդանի արարած ունի իր սնդուկը, որտեղ պահվում է, և ամեն վարկյան ավելանում է գանձը, այսինքն` անցած և արդեն ապրած ժամանակը:

Ժամանակ, ժամանակ,
Առանց ինձ մի հեռացիր,
Մի՛ թող ինձ միայնակ,
Առանց ինձ ո՞ւր գնացիր:
Ժամանա´կ, սպասի´ր,
Չեմ կարողանում հետևիցդ հասցնել
Մի պահ կանգնի´ր, հանգստացի´ր,
Որպեսզի կարողանանք միասին շարունակել:
Սակայն չի լսում ինձ նա
Ստիպված ես եմ փոձում հասնել նրան:

Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան

Կարդում եմ Տերյան

Ով կարդում է Տերյան՝ հայտնվում է սիրո և ջերմության մտքերում, քանի որ նա գրել է սիրո հետ կապված շատ բանաստեղծություններ։ Նրա բանաստեղծությունները գեղեցիկ են և երգեցիկ։ Վահան Տերյանի բանաստեղծություններում կա ոգի, որը մեզ հետ միասին կարդում է։ Կարդում է հստակ, համոզիչ և խորիմաստ։
Ամեն ստեղծագործություն դուռ է դեպի Տերյանի միտք։ Չեմ կարող ասել, որ նրա բանաստեղծություններից մեկը կամ երկուսն եմ հավանում, որովհետև բոլորն էլ իրենց խոհուն միտքն ունեն և գեղեցկությունը։ Իր ստեղծագործություններում շատ է օգտագործվում՝ ցնորք, մթնշաղ և անսահման բառերը, երևի հենց այդ բառերն են գեղեցկացնում տողերը։ Կարդալուց քնքշությամբ և ուշադրությամբ եմ կարդում, որպեսզի զգամ ամեն քառյակի գաղտնիքը և այդպես հասկանամ Տերյանին․․․

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Հաջողության նշանակությունը

Իմ կարծիքով, հաջողությունն այն չէ, երբ քեզ ինչ-որ թանկարժեք նվերներ են նվիրում, այլ այն է, երբ դու ինչ-որ նպատակ կամ երազանք ես ունենում և հասնում ես դրան քո ուժերով։ Ամեն մարդ ունի իր նպատակը կամ երազանքը, դրանք լինում են տարբեր, և, որպեսզի երազանքը կատարվի պետք է գնալ նրա հետևից և ի կատար ածել։ Երազանքը կատարելու համար պետք է ունենաս նպատակ, ուժեղ կամք և հույսը չկորցնելու կարողություն։ Երազել կարողանում են բոլորը, բայց երազանքը իրականացնում են միայն ուժեղները։ Լինում են դեպքեր, որ երազանքին հասնելու կեսից մարդիկ հիասթափվում են՝ մտածելով, որ անիմաստ է նրա հետևից գնալը, մինչդեռ երազանքը շատ մոտ էր։ Կա մարդկանց մի տեսակ, որոնց համար երազանքը այդպես էլ մնում է երազանք, և կա մարդկանց մի տեսակ, ովքեր լի են հույսով, հավատով, լավատեսությամբ և, որոնք երբեք չեն վախենում ոչ մի խոչնդոտից, ու անկախ կյանքի բերած խնդիրներին,  գնում են իրենց նպատակի ետևից և ի վերջո հասնում են դրան։ Այսպիսով,  հետևություն, որ կյանքում ցանկացած երազանք կարող է իրականանալ, եթե դու ցանկանաս և ջանք ներդնես, և առանց վախենալու վազես նպատակիդ հետևից, չէ՞ որ կյանքը պայքար է, իսկ նպատակը՝ ապրելու իմաստ։

Հեղինակ՝ Գայանե Կագանյան

Վստահություն

Վստահությունը մարդկային ցանկացած հարաբերությունների ստեղծման հիմքերից է։ Առանց վստահության չի կարող լինել ամուր ընկերություն, սեր, երջանիկ ընտանքի և այլն։

Ինձ համար վստահել նշանակում է, որ դու կարող ես 100% մարդու հետ կիսվել քո խնդիրներով և գաղտնիքներով, առանց վախենալու, որ նա կպատմի ինչ-որ մեկին կամ կքննադատի քեզ։ Ավելին ասեմ, համարյա միշտ, երբ դու մարդուն վստահում ես, դու նաև վստահ ես, որ նա քեզ կաջակցի և կօգնի քո խնդիրները լուծել։ Անձի ազնվությունը մեծապես օգնում է վստահության ձևավորմանը: Մենք հակված ենք վստահել բաց և պարզամիտ մարդկանց, մինչդեռ հանելուկային, խորհրդավոր անհատականությունները և խորամանկ մարդիկ մեզ կասկածամիտ են դարձնում:

Եթե մարդը ժամանակին գալիս է հանդիպման, կատարում է պարտականությունները ժամանակին, կրճատ ասած նա պարտաճանաչ է, մենք մեխանիկորեն նրան սկսում ենք վստահել։

Եթե մենք վստահում ենք մարդուն, մենք հավատում ենք նրա ցանկացած բառին և համոզված ենք, որ նա խոսում է միայն ճիշտը։ Եթե մի քիչ կասկածություն է մտնում մեր մեջ նրա բառերի վերաբերյալ, այդ վստահությունը արդեն սկսում է տատանվել և շատ կասկածում եմ, որ այն հետ կգա։

Կան մարդիկ, որոնք ի ծնե շատ քիչ մարդկանց են հավատում։ Նրանց կյանքը դժվար է, իմ կարծիքով, քանի որ նրանք իրենց խնդիրներով չեն կարող կիսվել մարդկանց հետ, և այդ ամենը պահում են իրենց մեջ։ Մանավանդ եթե անցյալում նրանց խաբել են։ Ինձ, ցավոք, նույնպես խաբել են մոտիկ մարդիկ, բայց դա պատճառ չէ կյանքից հիասթափվել։ Երևի մանկամիտ կթվամ կամ միամիտ, բայց ես հավատում եմ, որ կան բարի մարդիկ, որ կան ՈՉ էգոիստ մարդիկ (ինչքան էլ իմ ընկերուհիները ասում են, որ բոլոր մարդիկ սրտի խորքում էգոիստ են), նրանց հետ կարելի է կիսվել, կարելի է կատակել, կարելի է լավ ժամանակ անցկացնել առանց վախենալու, որ այդ ամենը ձեր հարաբերություններից դուրս կգա։

Հեղինակ՝ Ալիսա Հակոբյան

Կապույտ մութի աշխարհում

Կապույտ է… Մութ է… Մի՞թե իրականություն է…

Տերյանական երեկոյի երկինքը կապույտ մութ է և կապույտ մռայլ: Այդ ժամերին երկնքից ժպտում են լուսինն ու աստղերը, և երեկոն թախծոտ ժպտում է: Այդ թախծի մեջ կապույտը լույս է, որ ճառագում է, տարածվում երկրի բոլոր անկյունները: Երկինքը սև լինել չի կարող, որովհետև ամեն բան ունի իր դրականը, և կապույտը նույնպես: Յուրաքանչյուր իր ունի շողք: Մարդկային արարքները նույնպես ունեն իրենց դրական և բացասական կողմեր: Մութը կա ամեն կենդանի էակի մեջ, և դա անժխտելի է: Եթե մութը չլիներ, մենք նույնպես չէինք լինի:

Տիեզերքը մուգ կապույտ է, բայց սև չէ: Այն ձգվում է դեպի անվերջություն և սահման դնել ոչ ոք չի կարող: Ասում են, թե ամեն մարդ ունի իր աստղը, որը հայտնվում է իր կյանք գալու ժամանակ: Եվ մի՞թե մեր աստղերը կերևային, եթե չլիներ այդ կուպույտը: Արդյոք կարելի կլիներ տեսնել աստղերը, երբ այդ կապույտը չլիներ, այսինքը ամբողջը նույն լուսավոր և վառ գույնով պատված լիներ: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր այնքան էլ ուրախ բնավորություն չունեն, և նրանք են այդ թախիծը, որը միշտ մեր կողքին է և, որը պետք է մյուսներին կյանք տալու համար:

Գիշերվա կապույտ երկինքը ես նմանեցնում եմ թանկարժեք քարերով լեցուն քարանձավի: Քարանձավը ներսից նույնպես ունի կապտավուն երանգ, և այն թանգարժեք քարերը, որոնք փայլում են առաստաղին, նման են աստղերի:

Մի՛ մոռացեք, որ ամեն ինչում կա լավը և դրականը, և նույնիսկ սպիտակ գույնը, որը ամենից մաքուր գույնն է համարվում, պատկանում է կապույտ գույնի երանգին: Տերյանը գույների վարպետ է, ուստի նրա կապույտը լույսի մի շող է:

Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ

Ինչպես կարուսել, պտտվում է մոլորակը ողջ օրը և մեզ պարգևում օրվա տարբեր ժամերի գեղեցկություններն ու հետաքրքրությունները։ Մենք շփվում ենք միմյանց հետ, հաղորդակցվում, գոհ կամ դժգոհ մնում, տխրում կամ ուրախանում, ձգտում և հասնում կամ էլ ձախողում՝ հաջողությունները թողնելով գալիք օրերին։ Հավաքելով իր վերջալույսի փեշերը՝ մայր է մտնում այս ամենին հետևող ամենատես արևը։ Վրա է հասնում տերյանական մթնշաղը և իր հետ բերում կապույտ գույնի բոլոր նրբակերտ երանգները։ Այս նրբերանգները բանաստեղծների ու նկարիչների հոգում արթնացնում են ստեղծագործելու մեծ ցանկություն, և ծնվում են արվեստի հրաշալի աշխատանքներ։ Իմ կարծիքով, մթնշաղը օրվա այն պահն է, երբ մարդը փորձում է գտնել իր հանգիստը, իր անհանգիստ խոհերի ու մտքերի հանգստությունը, կյանքի իմաստն ու իր եսը։ Եթե ես վերցնեմ ներկապնակը և փորձեմ պատկերել մթնշաղը, ապա այն կլինի երկնագույն թելերով նրբակերտ մի շղարշե վարագույր, որի վրա ասեղնագործված կլինեն մայրամուտի արևը, լուսինն ու աստղերը, անտառում ննջող թռչուններն ու կենդանիները, էլեկտրական լույսով ողողված քաղաքներ ու գյուղեր, ձյունի փաթիլներ, անձրևի կաթիլներ, պատուհաններ ու պատուհաններից ներս մտքերի մեջ խորասուզված մարդիկ, իսկ պատուհանից դուրս երկինքին նայող երազկոտ մի երեխա․․․

Հեղինակ՝ Գայանե Խաչատրյան

Թվում է, թե անեզր է ամեն ինչ

Թվում է, թե անեզր է ամեն ինչ, թվում է , թե անսահման է ամեն ինչ…… Սակայն ամեն ինչն էլ իր վերջն ունի և ավարտը։ Մեր կյանքն անվերջ չէ, քանի որ մի օր ավարտվելու է։ Ամեն գործ էլ իր սահմանման մեջ ունի իր ավարտը։ Ու թե  ուզում ես գործդ ավարտին հասցնել, միշտ պետք է քեզ մոտիվացնես նրանով, ինչով որ վերջում ես հաջողության հասնելու և գտնես քո աշխատանքի հաջողության բանալին։Այդ հաջողությունն էլ վերջ ունի, բայց այդ դեպքում չես տխրում ավարտի համար:

Պետք է պայքարել քո պատկերացրած հաջողությանը հասնելու համար, քանի որ ինչքան էլ ամեն ինչ վերջանալու է, բայց արածդ աշխատանքները, գործերը երբեք չեն անհետանալու։ Դրանք մնում են…

Հեղինակ՝ Արեն Համբարձումյան