Archive | Հունիսի 2021

Ընկերությունը

Ես փոքր ժամանակ շատ ընկերներ չեմ ունեցել։Միայն եղել են մայրիկիս ընկերուհիների երեխաները։ Ես շատ շնորհակալ եմ իմ դպրոցին, որ նվիրեց ինձ ընկերներ։ Երբ սկսեցի հաճախել դպրոց, ծանոթացա Հարչի հետ։Նա եղավ իմ առաջին ընկերը և ընկերությունը։Ամեն ինչ անում էինք միսաին։Հետո իմ ընկերները սկսեցին ավելանալ։Շուտով՝ չորրորդ դասարանում, ես ունցա ամուր ընկերություն բոլորի հետ։Այնքան ամուր, որ ծնուդիս օրը բոլորը ինձ համար երգեցին <<Happy birthday>> երգը . շատ հաճելի էր։Մենք մեծանում ենք, ընկերությունը դառնում է ավելի պինդ։ Ես չգիտեմ՝ ինչ հրաշքով, բոլորի հետ լեզու եմ կարողանում գտնել։

Միայն չեմ դիմանա, եթե տարիների ընթացքում մարդու հետ ընկերություն անեմ,  բայց նա վերցնի  ու թողնի ինձ միայնակ։

Հեղինակ՝ Մարի Անանյան

Գիրքը փոխում է մարդուն

Երբ փոքր էի և ինձ հանձնարարում էին հեքիաթ կամ պատմվածք կարդալ, ես չէի էլ ուզում ,,գիրք,, բառը լսել, ծուլորեն ընտրում էի ամենակարճ հեքիաթը և ստիպված կարդում։ Զարմանում էի, երբ ինձ ասում էին, որ գիրքը գիտելիքի աղբյուր է, գիրք կարդալով՝ խոսքդ կգեղեցկանա․․․ Առաջին գիրքը, որը ամբողջովին և մեծ ուշադրությամբ եմ կարդացել “ԲԱԼԶԱԿ․ ՄԻ ՇԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ” վիպակն էր։ Գիրքը մայրիկս գնել էր ինձ համար “Գրքի տոնի” օրը։ Այդ օրը միասին գնացել էինք գրքեր ընտրելու , բայց կարծում եմ, ոչ թե ես գիրքը ընտրեցի, այլ գիրքը ինձ․․․
Չեմ կարող ասել ինչպես, բայց այդ օրվանից հաստափոր գրքերը ինձ հետաքրքրեցին, այլևս չէի փնտրում քիչ էջերով գրքեր։

Արդեն վեցերորդ դասարանում, երբ լսեցի, որ ամեն ուրբաթ դասերը ընթերցարանում ենք անցկացնելու, շա՜տ ուրախացա։

Իսկապես սիրում եմ գրադարանում շրջե՜լ, շրջե՜լ և ուսումնասիրել գրքերը։ Գրադարանում ես գրքերի հոգում եմ բնակվում և ավելի հետաքրքրությամբ եմ կարդում, քան տանը։ Բառերով չեմ կարողանում բնութագրել այդ զգացմունքը, բայց գիրքը կարդալու ընթացքում և գրադարանում գտնվելով ես զգում եմ գրքերին, որն ինձ ուղղորդում է դեպի հեռու մի տեղ, բայց դեռ չեմ հասկանում որտեղ։ Երևի այդ հեռու ճանապարհը ինձ տանում է դեպի իմ միտքը, որը շատ է սիրում ստեղծագործել և երազում է ինքն ունենալ գրքերի շարք․․․

Այդ ճանապարհով ուղղորդվելով ես կհասնե՞մ իմ նպատակին և կբացե՞մ գրքերի ուղղու դուռը․․.

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Ետ մի՛ նայիր

Երբեք ետ մի՛ նայիր, քանի որ արդեն տեղի ունեցածից հետո ժամանակը ետ չես տա։

Գտի՛ր քո սխալի կամ վատ բան տեղի ունեցածի մեջ լավը, մտածի՛ր, որ ավելի վատն էլ կար և կարող էր տեղի ունենալ։

Երբեք ետ մի՛ նայիր, նայի՛ր քո կյանքին և ստեղծի՛ր քեզ համար բարեկեցիկ, առողջ ապագա։

Ետ նայելով քո արարքներին՝ դու նեղվում ես, ընկճվում և ամեն անգամ այդ ցավը քեզ ավելի ցավ կպատճառի։

Հեղինակ՝ Արեն Համբարձումյան

Գույնը կյանքում

Կյանքը գունավոր է, եթե դու ես այդպես ուզում։ Եթե դու տխուր ես  ինչ -ինչ պատճառներով, կյանքը կորցնում է իր պայծառ գույները։ Այն թվում է դժգույն։ Կյանքը գունեղ է, երբ տրամադրությունդ բարձր է, ուրախ ես։ Պետք է աշխատենք ուրախ լինել, ուշադրություն չդարձնել ամեն անկարևոր բանի վրա։

Երբ սովորական սև մատիտով նկար ենք նկարում, այն մեզ այնքան տխուր է թվում , իսկ երբ գունավորում ենք, նկարին նայելիս ժպտում ենք, ցնծում. ճիշտ և ճիշտ, ինչպես կյանքում։ Ուրեմն ապրենք ուրախ, բարձր պահենք մեր տրամադրությունը, առողջ լինենք ու սիրենք մեզ շրջապատողներին։

Հեղինակ՝ Տաթև Գրիգորյան

Կյանքս գույների պես է

Փորձում եմ երանգավորել կյանքս: Օրերս լի են տարբեր գույներով՝ կախված տրամադրությունից: Առավոտյան, երբ արթնանում եմ, օրս դեղին է, պայծառ արևի շողերի նման:Դպրոց գալու ճանապարհը միշտ կանաչ է ինձ համար, քանի որ ուղի է հարթում դեպի ապագան՝ կրթելով ինձ: Երբ տեսնում եմ ընկերներիս, օրս կարմիրով է ներկվում, որոհետև կարմիր գույնը կրակի, սիրո երանգ է, որը փոխանցում են ընկերներս: Շտապում եմ տուն, որոհետև իմ տան գույնը ջինջ կապույտն է: Տունը միակ տեղն է, որտեղ երկնքի մաքրության չափ սեր կա՝ ջինջ,մաքուր,պարզ,անսհման: Երբ այդ սերը պարուրում է քեզ , օրդ դառնում է ծիածան:

Ես երջանիկ եմ, որովհետև օրս ավարտում ես գունավոր երանգներով:

Հեղինակ՝ Աշոտ Խաչատրյան

Սերը

Սերը ամենահիանալի զգացողությունն է, որը կարող է ապրել յուրաքանչյուրը մոլորակի վրա: Նա սովորեցնում է լինել բարի, համբերատար, իմաստուն և առատաձեռն: Սերը սկսվում է դեռ ծնվելուց, երբ մայրիկն ու հայրիկը տեսնում են իրենց նորածին երեխային: Մայրիկն ունի առավել մերժված ու անկեղծ սերը: Նա երբեք չի դավաճանի, չի խաբի, կհուսադրի իր երեխային: Նա միշտ կհավատա նրան և կտա իր սերն ու ջերմությունը ողջ կյանքի ընթացքում: Սերը կարող է հանկարծակի սկսել, երկու մարդու առաջին հայացքից: Կամ այն կարող է գալ աստիճանաբար, միմյանց հետ երկար շփվելուց հետո, երբ մարդկանց միավորում են որոշ սովորական հոբբիներ և մտքեր:

Սերը տարբեր է, բայց այն միշտ ջերմություն է հաղորդում այլ մարդկանց: Սերը դեպի կենդանիները, անպաշտպան կատուներն ու շները, փողոցում գտնվող աղավնիները, նրանց ընտանի կենդանիները: Կենդանիներն իսկապես սեր են զգում և տարվում են նրանցով, ովքեր բարի զգացողություններով են վերաբերվում նրանց: Անգամ փոքր երեխաներն ընդունակ են սիրել կենդանիներին:

Հավատացյալների շրջանում մեծ հարգանք է վայելում Աստծո սերը: Նրանք աղոթում են եկեղեցում, կարդում են աղոթքները: Նման մարդիկ շատ բարի են և մյուսներից ավելին գիտեն, թե ինչ է սերը: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անպայման սիրում է մեկին, իսկ իրեն սիրում է ինչ-որ մեկը: Սերը երկրի վրա ամենահիանալի զգացողությունն է, որն օգնում է երջանիկ լինել, ուրախություն և ջերմություն պարգևել այլ մարդկանց:

Հեղինակ՝ Լիանա Դոխոյան

Խաղաղություն

Խաղաղ ապրելն ամենակարևոր բանն է, որ կարող է լինել Երկրի վրա: Ոչ մի պատերազմ չի ուրախացնի մարդկանց, և նույնիսկ պատերազմի գնով սեփական տարածքներն ավելացնելը չի սփոփի. նրանք բարոյապես չեն հարստանում: Ի վերջո, ոչ մի պատերազմ չի ավարտվում առանց մահվան: Եվ այն ընտանիքները, որտեղ կորցնում են իրենց որդիներին, ամուսիններին և հայրերին, նույնիսկ եթե իմանան՝  հերոսներ են դառնում, երբեք չեն վայելի հաղթանակը ՝ ձեռք բերելով սիրելիի կորուստը: Միայն խաղաղությունը կարող է բերել երջանկության: Միայն խաղաղ բանակցությունների միջոցով պետք է տարբեր երկրների ղեկավարները շփվեն ժողովրդի հետ և միմյանց հետ:

Հեղինակ՝ Լիանա Դոխոյան