Archives

Մտքերս

Ես ինձ իսկապես հասուն սկսեցի զգալ այն ժամանակ, երբ հասկացա, որ անունս ընդամենը չորս տառ է, իսկ ծննդյան օրս` սովորական օր։
Որ իմ սիրելի մարդիկ ընդամենը մի քանիսն են անթիվ սիրված մարդկանցից, և սեփական զգացմունքներս փոքրիկ ճառագայթ աշխարհում զգացածից։
Որ մեր արտաքին տեսքը աշխարհում ոչինչ չի փոխում, փոխարենը մեր բնավորությունը մեր հարազատների կյանքն է փոխում, իսկ մեր մտքերն ու գործերը՝ անծանոթների։
Որ ինձ լավ եմ զգում ոչ թե այն ժամանակ, երբ ինձ մարդիկ են շրջապատում, այլ ես պետք է ինչ-որ բան ստեղծեմ, ինչը կշրջապատի մարդկանց։
Որ մեր գոյությամբ մարդկանց կյանքում պետք է ինչ-որ բան ոչ թե ծանրանա, այլ հակառակը՝ թեթեւանա:
Հեղինակ՝ Վահե Ղալեչյան

Ետ մի՛ նայիր

Երբեք ետ մի՛ նայիր, քանի որ արդեն տեղի ունեցածից հետո ժամանակը ետ չես տա։

Գտի՛ր քո սխալի կամ վատ բան տեղի ունեցածի մեջ լավը, մտածի՛ր, որ ավելի վատն էլ կար և կարող էր տեղի ունենալ։

Երբեք ետ մի՛ նայիր, նայի՛ր քո կյանքին և ստեղծի՛ր քեզ համար բարեկեցիկ, առողջ ապագա։

Ետ նայելով քո արարքներին՝ դու նեղվում ես, ընկճվում և ամեն անգամ այդ ցավը քեզ ավելի ցավ կպատճառի։

Հեղինակ՝ Արեն Համբարձումյան

Գույնը կյանքում

Կյանքը գունավոր է, եթե դու ես այդպես ուզում։ Եթե դու տխուր ես  ինչ -ինչ պատճառներով, կյանքը կորցնում է իր պայծառ գույները։ Այն թվում է դժգույն։ Կյանքը գունեղ է, երբ տրամադրությունդ բարձր է, ուրախ ես։ Պետք է աշխատենք ուրախ լինել, ուշադրություն չդարձնել ամեն անկարևոր բանի վրա։

Երբ սովորական սև մատիտով նկար ենք նկարում, այն մեզ այնքան տխուր է թվում , իսկ երբ գունավորում ենք, նկարին նայելիս ժպտում ենք, ցնծում. ճիշտ և ճիշտ, ինչպես կյանքում։ Ուրեմն ապրենք ուրախ, բարձր պահենք մեր տրամադրությունը, առողջ լինենք ու սիրենք մեզ շրջապատողներին։

Հեղինակ՝ Տաթև Գրիգորյան

Կյանքս գույների պես է

Փորձում եմ երանգավորել կյանքս: Օրերս լի են տարբեր գույներով՝ կախված տրամադրությունից: Առավոտյան, երբ արթնանում եմ, օրս դեղին է, պայծառ արևի շողերի նման:Դպրոց գալու ճանապարհը միշտ կանաչ է ինձ համար, քանի որ ուղի է հարթում դեպի ապագան՝ կրթելով ինձ: Երբ տեսնում եմ ընկերներիս, օրս կարմիրով է ներկվում, որոհետև կարմիր գույնը կրակի, սիրո երանգ է, որը փոխանցում են ընկերներս: Շտապում եմ տուն, որոհետև իմ տան գույնը ջինջ կապույտն է: Տունը միակ տեղն է, որտեղ երկնքի մաքրության չափ սեր կա՝ ջինջ,մաքուր,պարզ,անսհման: Երբ այդ սերը պարուրում է քեզ , օրդ դառնում է ծիածան:

Ես երջանիկ եմ, որովհետև օրս ավարտում ես գունավոր երանգներով:

Հեղինակ՝ Աշոտ Խաչատրյան

Սերը

Սերը ամենահիանալի զգացողությունն է, որը կարող է ապրել յուրաքանչյուրը մոլորակի վրա: Նա սովորեցնում է լինել բարի, համբերատար, իմաստուն և առատաձեռն: Սերը սկսվում է դեռ ծնվելուց, երբ մայրիկն ու հայրիկը տեսնում են իրենց նորածին երեխային: Մայրիկն ունի առավել մերժված ու անկեղծ սերը: Նա երբեք չի դավաճանի, չի խաբի, կհուսադրի իր երեխային: Նա միշտ կհավատա նրան և կտա իր սերն ու ջերմությունը ողջ կյանքի ընթացքում: Սերը կարող է հանկարծակի սկսել, երկու մարդու առաջին հայացքից: Կամ այն կարող է գալ աստիճանաբար, միմյանց հետ երկար շփվելուց հետո, երբ մարդկանց միավորում են որոշ սովորական հոբբիներ և մտքեր:

Սերը տարբեր է, բայց այն միշտ ջերմություն է հաղորդում այլ մարդկանց: Սերը դեպի կենդանիները, անպաշտպան կատուներն ու շները, փողոցում գտնվող աղավնիները, նրանց ընտանի կենդանիները: Կենդանիներն իսկապես սեր են զգում և տարվում են նրանցով, ովքեր բարի զգացողություններով են վերաբերվում նրանց: Անգամ փոքր երեխաներն ընդունակ են սիրել կենդանիներին:

Հավատացյալների շրջանում մեծ հարգանք է վայելում Աստծո սերը: Նրանք աղոթում են եկեղեցում, կարդում են աղոթքները: Նման մարդիկ շատ բարի են և մյուսներից ավելին գիտեն, թե ինչ է սերը: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անպայման սիրում է մեկին, իսկ իրեն սիրում է ինչ-որ մեկը: Սերը երկրի վրա ամենահիանալի զգացողությունն է, որն օգնում է երջանիկ լինել, ուրախություն և ջերմություն պարգևել այլ մարդկանց:

Հեղինակ՝ Լիանա Դոխոյան

Խաղաղություն

Խաղաղ ապրելն ամենակարևոր բանն է, որ կարող է լինել Երկրի վրա: Ոչ մի պատերազմ չի ուրախացնի մարդկանց, և նույնիսկ պատերազմի գնով սեփական տարածքներն ավելացնելը չի սփոփի. նրանք բարոյապես չեն հարստանում: Ի վերջո, ոչ մի պատերազմ չի ավարտվում առանց մահվան: Եվ այն ընտանիքները, որտեղ կորցնում են իրենց որդիներին, ամուսիններին և հայրերին, նույնիսկ եթե իմանան՝  հերոսներ են դառնում, երբեք չեն վայելի հաղթանակը ՝ ձեռք բերելով սիրելիի կորուստը: Միայն խաղաղությունը կարող է բերել երջանկության: Միայն խաղաղ բանակցությունների միջոցով պետք է տարբեր երկրների ղեկավարները շփվեն ժողովրդի հետ և միմյանց հետ:

Հեղինակ՝ Լիանա Դոխոյան

21-րդ դարի մարտահրավերները

21-րդ դարը պատմության միջի ամենազարգացած և ամենառոբոտացված դարն է պատմության մեջ։ Իհարկե ինչքան ժամանակը գնում է՝ այնքան մարդը զարգացնում ու կատարելագործում է իր կյանքի բարիքները։ Սակայն այս դարում, մարդկությունը տեխնիկայացնում և ռոբոտացնում է ամեն ինչ։ Այս է 21-րդ դարի մարտահրավերը՝ ընդունել այն ինչ կա և ապրել կիսով չափ քո ստեղծած բարիքներով, կիսով չափ էլ՝ տեխնիկայի։ Սակայն իմ կարծիքով, եթե այսպես երկար շարունակվի, Թումանյանական հեքիաթը կյանք կառնի, և բոլորը կդառնան “Անբան Հուռիներ”։ Կարծես Բաբելոնի աշտարակասիրությունը լինի․՝ մարդիկ գոռոզացել և ցանկանում են ապրել շռայլ կյանքով, սակայն նրանք չեն մտածում, որ Աստված կարող է զայրանալ և պատժել նրան ամենի համար։

Մնա՛ աշխատասեր և ճի՛շտ օգտագործիր 21-րդ դարի պարգևած ընծաները։

Հեղինակ՝ Մարի Հայրապետյան

Հաջողակ մարդիկ

Իմ կարծիքով հաջողությունը դա այն չէ, երբ քեզ ինչ-որ թանկարժեք նվերներ են նվիրում այլ այն է, երբ դու ինչ-որ նպատակ կամ երազանք ես ունենում և հասնում ես դրան քո ուժերով։ Ամեն մարդ ունի իր նպատակը կամ երազանքը, նրանք լինում են տարբեր և, որպեսզի երազանքը կատարվի պետք է գնալ նրա հետևից և ի կատար ածել։ Երազանքը կատարելու համար պետք է ունենաս նպատակ, ուժեղ կամք և հույսը չկորցնելու կարողություն։ Երազել կարողանում են բոլորը, բայց երազանքը իրականացնում են միայն ուժեղները։ Լինում են դեպքեր, որ երազանքին հասնելու կեսից մարդիկ հիասթափվում են, մտածելով, որ անիմաստ է նրա հետևից գնալը մինչ դեռ երազանքը շատ մոտ էր։ Կա մարդկանց մի տեսակ որոնց համար երազանքը այդպես էլ մնում է երազանք և կա մարդկանց մի տեսակ ովքեր լի են հույսով, հավատով, լավատեսությամբ և որոնք երբեք չեն վախենում ոչ մի խոչնդոտից ու անկախ կյանքի բերած խնդիրներից նրանք գնում են իրենց նպատակի ետևից և ի վերջո հասնում են նրան։ Այսպիսով այստեղից հետևություն, որ կյանքում ցանկացած երազանք կարող է իրականանալ, եթե դու ցանկանաս և ջանք ներդնես, և առանց վախենալու վազես նպատակիտ հետևից, չէ, որ կյանքը պայքար է, իսկ նպատակը ապրելու իմաստ։

Հեղինակ՝ Գայանե Կագանյան

Կյանքի մասին

ան շատ մարդիկ ովքեր բողոքում են կյանքից կամ ասում, որ այն իմաստ չունի, բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ այդ ամենը իրենց պատճառով է։ Օրինակ երբ մարդիկ գումար չեն ունենում, նրանք միանգամից աում են <<Վա՜յ էս ինչ կյանքա>>, բայց նրանք չեն հասկանում, որ կյանքը մեղավոր չի և չի կարող երկնքից գումար թափվել, նրանք չեն հասկանում, որ պետք է աշխատել։ Եվ իմ ասածը միայն գումարի մասին չէ մարդիկ նույնիսկ, երբ մարդիկ ինչ-որ երազանքի են ուզում հասնել նրանք հույսը դնում են բախտի վրա և, երբ այն չի կատարվում նրանք կրկին բողոքում են կյանքից, բայց չէ որ մենք ինքներս պետք է ջանք թափելով հասնենք մեր նպատակին այլ ոչ թե հույսներս դնենք ինչ-որ մեկի վրա։ Այս կյանքում նաև կա մարդկանց մի տեսակ որոնք անընդհատ ասում են, որ կյանքը իմաստ չունի, բայց չէ, որ կյանքի իմաստը մենք պետք է ստեղծենք այլ ոչ թե սպասենք, որ այն հայտնվի, որովհետև կյանքը առանց իմաստի և առանց նպատակի իրոք անհետաքրքիր է։

Հեղինակ՝ Գայանե Կագանյան

Իմ հրաշք աշխարհը

Իմ աշխարհը, քո աշխարհը…տարբեր ենք, բոլորս տարբեր ենք։ Ամենքս նայում ենք մեր ճանապարհով, գնում մեր երազանքների հետևից։ Իմ աշխարհն էլ լցված է երազանքներով, ուրախությամբ, տխրությամբ, մի խոսքով բոլոր զգացումներով, որով ապրում է մարդը։ Իմ հրաշք աշխարհը լցված է նպատակներով ու երազանքներով, լցված է սիրով՝ այն սիրով, որը բաժին կհասնի ցանկացածին, ով կգա իմ աշխարհ՝ կիսելու ամեն բան։ Իմ աշխարհում ապրում է իմ երևակայությունը, իմ միտքը։ Հոգեպես եմ այնտեղ։

Հեղինակ՝ Վիկտորյա Արևշատյան