Archives

Դուք ինձ համար ընտանիք եք դարձել

Ամբողջ կյանքս մտածել եմ կգա այն պահը, որ դպրոցը ինձ համար իրոք երկրորդ տուն կդառնա, այլ ոչ թե մի սարսափելի տեղ, որտեղ ես չեմ ուզում գնալ: Այս դպրոց  գալուց չէի մտածում, որ հենց այստեղ ինձ կզգամ այնպես ինչպես տանը: Այս դպրոցի ազատությունը ինձ թույլ տվեց հասկանալ, որ այս մարդիկ ինձ համար իրական ընտանիք են դարձել: Ես ծանոթացա շատերի հետ, ունեցա նոր ծանոթներ, ընկերներ: Չէի մտածում, որ երբևէ դպրոցից  տուն կվերադառնամ ուրախ և անհամբեր կսպասեմ հաջորդ դպրոցական օրվան: Չէի մտածում, որ  կսիրեմ դպրոցը այսքա՜ն շատ, բայց երբ հասկանում եմ, որ մի ամսից ամառ, է լացս գալիս է: Միայն այդ մտքից սարսափում եմ: Դուք ինձ համար այնքան հարազատ եք դարձել, որ նույնիսկ շաբաթ և կիրակի օրերը դժվարությամբ  եմ ապրում առանց ձեզ , ձեր պոզիտիվ մտքերի և ժպիտների: Այնքան իրադարձություններ եմ ապրել  ձեր հետ: Ամեն մի օրը, րոպեն, վայրկյանը ձեզ հետ անցնում է անմոռանալի:

Հեղինակ՝ Յանա Սուքիասյան

Երանի

Ինձ համար շատ բաներ կան, որոնց կարող եմ երանի տալ. օրինակ՝ երանի փոքր տղա լինելով քեռուս նման խոլացի ու հնարամիտ լինեի,  կամ քույրիկիս նման աշխատասեր ու ուշադիր լինեի։ Երանի այն տղաներին, ովքեր լավ կռվել գիտեն, չեն վախենում ու շատ համարձակ են,  բայց չեմ ուզում, որ մտածեք, թե ես չեմ կարող դառնալ իմ երազած մարդը։ Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքում է,  բայց շատ ավելի մեծ երազանք ունեմ և երանի կտամ, որ այդ երազանքներս կատարվեն. օրինակ ` շատ կուզենայի, որ մեր սիրելի զինվորները, ովքեր զոհվեցին պատշպանելով մեր սահմանները,  բոլորն էլ ծառայությունից հետո տուն վերադառնային,  կամ մարդը չկորցներ իր հարազատներին,  քանի որ նրանց պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Երանի այն բոլոր երեխաներին, ովքեր ունեն ծնողներ ու երբեք չեն կարոտում կամ տխրում նրանց պակասից։ Ծնողները միշտ իրենց կողքին են։

Երանիներս շատ են, բայց շատ քչերն են կատարվող։

Հեղինակ՝ Ֆելիքս Խաչատրյան 

Կյանքն արտակարգ դրության օրերին

Իմ առաջարկները.

Կյանքն արտակարգ դրության  օրերին շատ անհետաքրքիր է. մենք չենք կարողանում տանից դուրս գալ, շփվել մեր ընկերների հետ… Առաջարկում եմ զբաղմունքներ, որոնք կօգնեն արդյունավետ ժամանակ անցկացնել. գիրք կարդալ, խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել և այլն։ Գրքերից կառաջարկեմ «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին » գիրքը, եթե ցանկանում եք կարդալ այս գրքի մասին, անցեք հետևյալ հղումով ։

Ֆիլմերից կառաջարկեմ «Բոլոր ճանապարհները տանում են տուն» ֆիլմը։ Ֆիլմը 12-ամյա մի աղջկա մասին է, ով մորը կորցրել է ավտովթարի արդյունքում: Նրա հայրը փորձում է հաղթահարել կնոջ կորուստը և դստերը մեծացնել, բայց դժբախտ պատահարից հետո աղջիկը դառնում է անսովոր մռայլ և խուսափում է շփվել իր հայրիկի հետ: Նա նրան է մեղավոր համարում կատարվածի համար: Երբ հարաբերությունները վատանում են, Բելլան գնում է ֆերմա իր մայրական գծով պապիկի մոտ : Պապը նույնպես զգում է դստեր կորուստը, բայց նրա համար Բելլայի ներկայությունն անդառնալի կորստի անընդհատ դառը հիշեցում է: Ավելի մանրամասն ֆիլմում։ Continue reading

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքը մեծ է, և ընտանիքիս անդամների նախասիրությունների տարբերությունն էլ է շատ մեծ :
Ես ապրում եմ հայկական մեծ ընտանիքում՝ ծնողներիս, հորեղբորս ընտանիքի և պապիկիս հետ: Ցավոք, տատիկս երեք տարի առաջ թողեց մեզ, չնայած որ մեր մեծ ընտանիքի հիմքն էր:
Ընտանիքիս անդամների նախասիրությունները շատ տարբեր են, կյանքի հանդեպ մոտեցումները`նույնպես:
Ինչ վերաբերում է ընթերցանություներին, մեր ընտանիքում ընթերցում ենք ես ու մայրիկս. ես ֆանտաստիկ գրականություն եմ շատ սիրում,մայրիկս`տարբեր ժանրեր:
Ընտանեկան քննարկումների մեր հիմնական նյութերը վերաբերում են մեր`ընտանիքի երեխաների ուսմանը, կարգապահությանը և ապագայի պլաններին: Continue reading