Կյանքի մասին

ան շատ մարդիկ ովքեր բողոքում են կյանքից կամ ասում, որ այն իմաստ չունի, բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ այդ ամենը իրենց պատճառով է։ Օրինակ երբ մարդիկ գումար չեն ունենում, նրանք միանգամից աում են <<Վա՜յ էս ինչ կյանքա>>, բայց նրանք չեն հասկանում, որ կյանքը մեղավոր չի և չի կարող երկնքից գումար թափվել, նրանք չեն հասկանում, որ պետք է աշխատել։ Եվ իմ ասածը միայն գումարի մասին չէ մարդիկ նույնիսկ, երբ մարդիկ ինչ-որ երազանքի են ուզում հասնել նրանք հույսը դնում են բախտի վրա և, երբ այն չի կատարվում նրանք կրկին բողոքում են կյանքից, բայց չէ որ մենք ինքներս պետք է ջանք թափելով հասնենք մեր նպատակին այլ ոչ թե հույսներս դնենք ինչ-որ մեկի վրա։ Այս կյանքում նաև կա մարդկանց մի տեսակ որոնք անընդհատ ասում են, որ կյանքը իմաստ չունի, բայց չէ, որ կյանքի իմաստը մենք պետք է ստեղծենք այլ ոչ թե սպասենք, որ այն հայտնվի, որովհետև կյանքը առանց իմաստի և առանց նպատակի իրոք անհետաքրքիր է։

Հեղինակ՝ Գայանե Կագանյան

Դուք ինձ համար ընտանիք եք դարձել

Ամբողջ կյանքս մտածել եմ կգա այն պահը, որ դպրոցը ինձ համար իրոք երկրորդ տուն կդառնա, այլ ոչ թե մի սարսափելի տեղ, որտեղ ես չեմ ուզում գնալ: Այս դպրոց  գալուց չէի մտածում, որ հենց այստեղ ինձ կզգամ այնպես ինչպես տանը: Այս դպրոցի ազատությունը ինձ թույլ տվեց հասկանալ, որ այս մարդիկ ինձ համար իրական ընտանիք են դարձել: Ես ծանոթացա շատերի հետ, ունեցա նոր ծանոթներ, ընկերներ: Չէի մտածում, որ երբևէ դպրոցից  տուն կվերադառնամ ուրախ և անհամբեր կսպասեմ հաջորդ դպրոցական օրվան: Չէի մտածում, որ  կսիրեմ դպրոցը այսքա՜ն շատ, բայց երբ հասկանում եմ, որ մի ամսից ամառ, է լացս գալիս է: Միայն այդ մտքից սարսափում եմ: Դուք ինձ համար այնքան հարազատ եք դարձել, որ նույնիսկ շաբաթ և կիրակի օրերը դժվարությամբ  եմ ապրում առանց ձեզ , ձեր պոզիտիվ մտքերի և ժպիտների: Այնքան իրադարձություններ եմ ապրել  ձեր հետ: Ամեն մի օրը, րոպեն, վայրկյանը ձեզ հետ անցնում է անմոռանալի:

Հեղինակ՝ Յանա Սուքիասյան

Իմ հրաշք աշխարհը

Իմ աշխարհը, քո աշխարհը…տարբեր ենք, բոլորս տարբեր ենք։ Ամենքս նայում ենք մեր ճանապարհով, գնում մեր երազանքների հետևից։ Իմ աշխարհն էլ լցված է երազանքներով, ուրախությամբ, տխրությամբ, մի խոսքով բոլոր զգացումներով, որով ապրում է մարդը։ Իմ հրաշք աշխարհը լցված է նպատակներով ու երազանքներով, լցված է սիրով՝ այն սիրով, որը բաժին կհասնի ցանկացածին, ով կգա իմ աշխարհ՝ կիսելու ամեն բան։ Իմ աշխարհում ապրում է իմ երևակայությունը, իմ միտքը։ Հոգեպես եմ այնտեղ։

Հեղինակ՝ Վիկտորյա Արևշատյան

Գարունն ինձ համար

Բոլորս սպասում ենք գարնանը, որովհետև գարունը սեր է, իսկ սերը` կյանք:
Կարծես կյանքը նոր է սկսվում՝ նոր շունչ ու բարի խոստումներ հաղորդելով արևից:  Գարունը բերում է թարմություն, նոր երազանքներ: Ու հենց այս ժամանակ է, որ, ինչպես երբեք, ցանկանում ենք հավատալ հրաշքներին, գեղեցիկ արարքներ գործել, ազատվել մեր կյանքում եղած վատից: Ես ուզում եմ, որ միշտ գարուն լինի բոլորիս հոգիներում ու սրտերում… Թող գարնունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պատճառի բոլորիս, և ժպիտն ու ուրախությունը  միշտ ուղեկցեն: Թող գարնանային արևի շողերը մեր  կյանքը էլ ավելի պայծառ դարձնեն:

Հեղինակ՝ Մանե Պապիկյան

Ուզում եմ իմանաս…

Ուզում եմ իմանաս, որ հոգիս դատարկ է առանց քեզ, որ սիրտս ցավում է առանց քեզ։ Որ կյանքում առանց քեզ ես ոչինչ եմ, ինձ համար կյանքը առանց քեզ գոյություն չունի, որ աշխարհը ինձ համար չկա, երբ դու կողքիս չես։ Կյանքը շատ կարճ է և պետք է կարողանաս գնահատել ապրածդ վայրկյաններն ու րոպեները, ամեն պահը պետք է ապրես այնպես, որ հետագայում քեզ հիշեն քո լավություններով ու բարություններով։ Ուզում եմ իմանաս, որ մենք էլ պետք է ապրենք այդպես։ Պետք է սիրենք իրար, պետք է սիրենք մեզ շրջապատող մարդկանց, որ իրենք էլ մեզ սիրեն։ Ուզում եմ, որ այս խոսքերս հիշես, երբ ես չլինեմ։ Ուզում եմ հիշես ինձ իմ այս խոսքերով։ Ուզում եմ իմանաս․․․․

Հեղինակ՝ Տաթև Օրդյան

Մեղքի զգացո՞ւմ, թե՞…

Կյանքում գալիս է մի պահ, երբ ինքդ էլ չես հասկանում՝ ինչ ես անում եւ թաքուն, որ ոչ ոք չիմանա, բայց դա դու չէիր ուզում անել, չէիր ուզում եւ երբ մտածում ես քո արարքի վերաբերյալ, խիղճդ տակնուվրա է լինում։
Դա մի գործողություն է, որը օրենքը, Աստվածաշունչը այդ գործողությանը անուն են տալիս եւ այդ արարքի անունն է մեղքը…
Ես գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, ոչ մի բարի բան չի բնակվում, որովհետև ուզում եմ բարին անել, բայց չեմ կարողանում իմ ուզածն անել։ Բարին, որ ուզում եմ անել, չեմ անում, բայց չարը, որ չեմ ուզում անել, հենց դա եմ անում:
Եւ գալիս է պահ, որ դու հասկանում ես բարի չես եւ քո մեջ բնակվում է մեղքը, այո՛ , հենց այդ զզվելի զգացումով:
Եւ դա միայն դու կարող ես ասել՝ ինչ ես զգում։

Եւ հասկանում ես, որ կարող ես վերջ դնել դրան, այո’, դա քեզ համար այնպիսի օր է, որը, կհիշվի քո կյանքում, եւ դու պետք է հիշես, որ, ինչ փորձություն էլ լինի դու կհաղթահարես այն։

Միշտ հավատացեք ձեր ուժերին…

Կախվածություն

Կախվածություն ասելուց շատերը մտածում են կախվածություն խաղերից , հեռախոսներից և այլն : Ես  այդ բառը լսելիս՝ հասկանում եմ կախվածություն մարդուց : Կախվածություն բառը նշանակում է, թե առանց ինչ չես պատկերացնում կյանքը , մի բան, որի մասին չես կարողանում չմտածել : Շատերը կհասկանան. երբ մի վարկյան նայում ես մարդուն և չես կարողանում չմտածել նրա մասին: Ամբողջ օրը մտածում ես նրա մասին  և հասկանում ես , որ նույնիսկ մի վարկյանի ընթացքում հնարավոր է կախված լինել ինչ-որ մեկից : Երբ նա չի գալիս դպրոց, և օրը քեզ համար դառնում է շատ անիմաստ , անհասկանելի, որովհետև դու չես տեսնելու նրան : Երբ նա մի օր չի գալիս և սկսում ես մտածել , որ հնարավոր է մի բան պատահել է, հիվանդ է կամ ավելի վատ բան է պատահել : Դու հոգ ես տանում նրա մասին : Երբ նույնիսկ քո տրամադրությունը իրենից է կախված : Իսկ ,երբ  դու կախված ես ոչ թե մարդուց, այլ որևէ իրից, դա ավելի լավ է : Ինչու՞ , որովհետև իրից կախվածությունը կարող է անհետանալ , դա կախված է միայն քեզնից, իսկ մարդուց շատ ավելի դժվար է : Դուք չեք կարող կառավարել ձեր մտքերը և սիրտը : Ես միշտ ասում եմ ինձ , որ ունեմ երկու ընտրություն՝ լսել սրտին կամ գոևծել խելքով : Նրանք տարբերվում են ու նույնիսկ ավելի շատ քան ես կարծում էի : Խելքը ընտրում է այն, ինչ ճիշտ է, իսկ սիրտն այն, ինչ ավելի  մոտ է համարում : Ես միշտ հետաքրքրվել եմ՝  կա՞ն մարդիկ , ովքեր ավելի ճիշտ են հմարում լսել սրտին, թե՞ գործել խելքով:

Ես նույնիսկ առանց մտածելու միշտ ընտրել եմ  սրտին լսելը :

Հեղինակ՝ Յանա Սուքիասյան

ԻՆՉՊԵՍ Է ՍԿՍՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ԱՎԱՐՏՎՈՒՄ…

Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ դու աչքերդ փակում ես։ Զգում ես հանգստություն, երբ մի լույս ես հեռվում տեսնում։ Քայլում ես դեպի այդ լույսը և հասնելով այնտեղ՝ արդեն մենակ չես։ Այն ինչի կամ ում մասին աբողջ օրը մտածել ես, հայտնվում է այնտեղ։ Այդ պահին ինչի մասին, որ երազել ես կատարվում է։ Քեզ թվում է, թե այդ ամենը կատարվում է մի քանի ժամվա ընթացքում, բայց դրանք վայրկյաններ են։ Ուզում ես, որ այդ վայրկյանները դառնան օրեր, ամիսներ, տարիներ․․․

Ամեն ինչ շատ նման է իրականությանը՝ դու լավ ես քեզ զգում, շուրջդ ծանոթ մարդիկ են, և դու ինքդ ես կառավորում այդ վարկյանները։

Սակայն այդ նույն տեսիլքը կարող է դառնալ հակառակը՝ տհաճ, վախենալու կամ էլ սարսափելի։ Այդ ժամանակ դժվար է կառավարել այդ վարկյանները, բայց դրանք էլ են քո բոլոր մտածմունքներն ու տեսածները։ Վեր ես կենում՝ մութ է, իսկ դու որև մեկի պաշտպանությունն ես փնտրում։ Տեսնում ես ոչ ոք չկա և չես էլ ուզում բղավելով կանչել նրանց, ովքեր հանգստանում են։ Միայնակ լինելուց վախենում ես և նորից քնում։ Փորձում ես մտածել լավ բաների մասին, որպեսզի հայտնվես քո սիրելի վայրում։

Երկրորդ անգամ քնելուց հետո մթություն է և անծայր գիշեր՝ լուռ, խաղաղ և ոչ լավ, ոչ էլ վատ։

Զրնգոց ես լսում, արթնանում և հասկանում, որ դա երազ էր։

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Գյուղ

Ես ապրում եմ գյուղում։ Լուռ և հանգիստ գյուղում։ Այստեղ են ապրել իմ նախապապերը և նախատատերը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝  ինչու ենք մենք գյուղում ապրում, եթե ունենք հնարավություն  քաղաք տեղափոխվելու։ Ես պատասխանել եմ ու միշտ կպատասխանեմ՝ ես սիրում եմ իմ գյուղը։

Մեր գյուղը փոքրիկ գյուղ է, որը գտնվում է Արարատյան Դաշտավայրում։Այն այնքան ներդաշնակ է, որ առավոտյան բացի թչուների ծլվլոցից, այստեղ գրեթե ոչ մի ձայն չի լսվում։ Շուրջբոլորը կանաչ է։ Օդը մաքուր է և հանգիստ։ Բոլորը իրար ճանաչում են։ Մարդիկ բարի են և պարզ։ Երբ ես որոշեցի երեք օր մնալ քաղաքում, ես հասկացա, որ մեր գյուղը ուղղակի հիասքանչ վայր է, քանի որ այնտեղ ես հեռու եմ քաղաքի աղմուկից և խառնաշփոթից։

Հեղինակ՝ Մարի Համբարչյան

Գույները

Ինչ լավ է,  որ Աստված մարդկանց,  բնության, մեր  շրջակա աշխարհի  արարման   ժամանակ արարել է նաև  մեզ  ծանոթ գույները ․  անտառները կանաչով , հասուն արտերը դեղինով,  երկինքը ու  ծովերը կապույտով է ներկել, ամպերը՝ սպիտակով, հողը՝ սևով ։

Այս մեծ աշխարհում ես ունեմ իմ աշխարհը։ Իմ աշխարհի առարկաները   ու երևույթները   յուրահատուկ գույներ ունեն ։ Օրինակ ՝ իմ երազանքների գույնը կապույտն է ,  ստեղծումի գույնը:

Զմրուխտը՝ կանաչը , տխրության գույնը  ՝ մոխրագույնը ։ Երբ տխրում եմ , աշխատում եմ մտովի շուրջս վարդագույն  ներկել։  Հաժախ մտածում եմ ,թե ինչ լավ է , որ Աստված ամեն ինչ սև ու սպիտակ չի ստեղծել։

Հեղինակ՝ Սյունե Հայրումյան