Իմ ընտանիքը

Իմ ընտանիքը մեծ է, և ընտանիքիս անդամների նախասիրությունների տարբերությունն էլ է շատ մեծ :
Ես ապրում եմ հայկական մեծ ընտանիքում՝ ծնողներիս, հորեղբորս ընտանիքի և պապիկիս հետ: Ցավոք, տատիկս երեք տարի առաջ թողեց մեզ, չնայած որ մեր մեծ ընտանիքի հիմքն էր:
Ընտանիքիս անդամների նախասիրությունները շատ տարբեր են, կյանքի հանդեպ մոտեցումները`նույնպես:
Ինչ վերաբերում է ընթերցանություներին, մեր ընտանիքում ընթերցում ենք ես ու մայրիկս. ես ֆանտաստիկ գրականություն եմ շատ սիրում,մայրիկս`տարբեր ժանրեր:
Ընտանեկան քննարկումների մեր հիմնական նյութերը վերաբերում են մեր`ընտանիքի երեխաների ուսմանը, կարգապահությանը և ապագայի պլաններին:
Այս մեկուսացման օրերին մենք բոլորս հավաքվել էինք տանը. դա հազվադեպ հանդիպող երևույթ էր մեր տանը, քանի որ բոլորն իրենց գործերով են միշտ: Այնքան հաճելի է հավաքվել տան բոլոր անդամներով սեղանի շուրջ, ճաշել, շփվել և ինչու չէ`միմյանց ճանաչել:Սովորական օրերին այնքան հազվադեպ ենք մենք միմյանց տեսնում,որ մեկուսացման օրերը մեզ համար շատ ուրախ ու տեղին էին:
Քանի որ մեր նախասիրությունները չեն համընկնում,ապա մեր կինոդիտումներն էլ շատ ընտանեկան չեն ստացվում,բաժանվում ենք խմբերի և տեղավորվում սենյակներում:Այս օրերին հասցրեցինք դիտել ժամանակակից էկրանավորմամբ ֆիլմերը` ,,Պատվի համար,, ,  ,,Անատոլիական պատմություններ,,…

Հեղինակ՝ Արսեն Մելքումյան

One thought on “Իմ ընտանիքը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով