,,Կյանքի 200 դաս,, գրքի մասին

Առաջարկում եմ ընթերցել Ռոբին Շարմայի ,,Կյանքի 200 դաս ,, գիրքը: Ռոբին Շարման այն հեղինակներից մեկն է, ում  գրքերը մարդուն ստիպում են լիարժեք վերագործարկել իրենց սեփական կյանքը : «Կյանքի 200 դաս» գիրքն օգնում է վերաիմաստավորել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի հետ, սովորեցնում է դառնալ սեփական կյանքի տերը ՝ գործածելով կյանքի 200 կանոն: Հեղինակը գրում է մտքի կենտրոնացման, զսպվածության, ներելու ունակության, հանրային ելույթների արվեստին տիրապետելու, սպորտի, ժամանակի կառավարման, թուլությունների, իմիջի և այլնի մասին:Դուք չեք գտնի այստեղ գաղտնի  տեխնիկաներ, նոր հայնագործություններ:Դուք պարզապես կհասկանաք, թե որքան բան կարող եք անել  այս կյանքում ինքներդ: Բավական է միայն ցանկանալ:Դա անգնահատելի տեղեկատվություն է, որն անհրաժեշտ է բոլորին ։ Կարևոր չէ, թե ով եք դուք այսօր, ինչ ունեք, ձեր դիրք հասարակության մեջ, էականն այն է, թե ով եք դուք ցանկանում դառնալ: Եվ եթե այսօր դուք չունեք հստակ ծրագիր, թե ինչպես հասնել փոփոխությունների, ապա «Կյանքի 200 դաս »-ը կօգնեն ձեզ մշակել այդ ծրագիրը:
Մի՛ զղջացեք  մի քանի ժամ անցկանցել գրքի առջև: Ծախսե՛ք այդ ժամանակը, և  դուք կարող եք կատարել ձեր կյանքում իրական գլուխգործոցներ:

Մեջբերումներ և դրանց վերաբերյալ կարծիք.

1. Քնեք ավելի քիչ: Դա կարող է ձեր կյանքը դարձնել ավելի լիարժեք և
արդյունավետ: Մարդկանց մեծամասնության համար 6 ժամ քնելը բավական է լավ
առողջական վիճակ ունենալու համար: Փորձեք 21 օր անընդմեջ շուտ արթնանալ, և
դա կդառնա սովորություն: Հիշե՛ք. կարևոր է քնի որակը, ոչ թե դրա երկարատևությունը : Եվ պատկերացրեք, որ քիչ քնելու դեպքում դուք կունենաք 30 լրացուցիչ ժամ, ինչն
իսկապես կարևոր է:

Միանգամայն համամիտ եմ այս կետի հետ ,քանի որ այս կարծիքին եմ հանգել սեփական փորձից: Կար ժամանակ , երբ ես հանգստայն օրերին կամ այն օրերին երբ պարտավորված չէի շուտ արթնանալ դպրոց գնալու համար, օրս սկսում էի օրվա երկրորդ կեսից հետո: Արթնանում էի 12-ից ոչ շուտ : Երբեմն էլ արթնանում էի 1-ից 2-ը  ընկած ժամանակահատվածում: Եվ այս պարագայում կորցնում էի օրվա մեծ մասը: Ստեղծվում էր տպավորություն , որ ուշացել եմ կյանքի բնականոն տեմպից և օրվա ընթացքում անընդհատ նյարդայնանում էի ,որովհետև չէի կարողանում հասցնել կատարել պլանավորած կամ ցանկացածս բանը: Սակայն <<Магия утра>> կամ  <<Կախարդական առավոտ>>  գիրքը ընթերցելուց հետո իմ ապրելակարգը զգալիորեն փոփոխվեց: Օգտագործելով 21 օրվա կանոնը՝փորձում է 21 օր արթնանալ վաղ արավոտյան, և այժմ իմ օրվա սկիզբը ազդրարվում է առավոտյան ժամը 7-ից 8-ը:Հիմա ես կորղանում եմ զգալ լիարժեք օրվա քաղցրության համը և մի բան էլ ինքս եմ առաջ ընկնում կյանքի տեմպից: Ես հասցնում եմ բոլոր պլաններս իրագործել:

2. Թույլ մի տվեք, որ փոքր բաները շեղեն ձեզ կարևոր բաներից: Հարցրեք ձեզ. << Ես
օգտագործու՞մ եմ իմ ժամանակը լավագույն ճանապարհով>>: Ժամանակի
կառավարումը կյանքի կառավարումն է, ուստի ձեր ժամանակի հետ վարվեք մեծ
հոգատարությամբ:

Եվս մի ձև, որը կօգնի ժամանակը օգտագործել ռացիոնալ կերպով :Եկեք չմոռանանք ,որ ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է ,որը մենք օգտագործում են անվերադարձ:Նրանց համար ,ովքեր ունեն մեծ պլաններ և նպատակներ, այս երկու կանոնը երևի թե ամենակարևորն են:

3 .Պահեք օրագիր, դրա միջոցով դուք կհետևեք ձեր առաջընթացին և
կկարողանաք արտահայտել ձեր մտքերը: Ձեր ոչ միայն հաջողությունների, այլ
նաև խնդիրների գրառումը, ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, որ
կօգնի ձեզ ազատվել մանրուքների պատճառով անհանգստանալու
սովորությունից, կօգնի ձեզ մնալ օպտիմալ վիճակում և զարգացնել մտքի
հստակությունը: Պահեք օրագիր, որպեսզի հետևեք ձեր առաջընթացին և
շարադրեք ձեր իսկ մտքերը :

Գրեթե ամենարդյունվետ մեթոդն է,որը կօգնի ճիշտ դասավորել օրը:Եթե մենք նախապես ունենք թղթին հանձնված պլան, ապա հաստատ մեր ժամանակը անխնա չենք ծախսի սոց. ցանցերը ստուգելու կամ մինչ օրվա կեսը քնելու վրա:

Իմ մեջբերումները կապված էին օրը ճիշտ դասավորելու և ժամանակը օպտիմալ ծախսելու հետ: Սակայն գիրքը չի սահմանափակվում այս երկու թեմաներով: Մյուս 197 դասը կարող եք կարդալ այստեղ:

Հեղինակ՝ Միլենա Դանիելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով