Archives

Գյուղ

Ես ապրում եմ գյուղում։ Լուռ և հանգիստ գյուղում։ Այստեղ են ապրել իմ նախապապերը և նախատատերը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝  ինչու ենք մենք գյուղում ապրում, եթե ունենք հնարավություն  քաղաք տեղափոխվելու։ Ես պատասխանել եմ ու միշտ կպատասխանեմ՝ ես սիրում եմ իմ գյուղը։

Մեր գյուղը փոքրիկ գյուղ է, որը գտնվում է Արարատյան Դաշտավայրում։Այն այնքան ներդաշնակ է, որ առավոտյան բացի թչուների ծլվլոցից, այստեղ գրեթե ոչ մի ձայն չի լսվում։ Շուրջբոլորը կանաչ է։ Օդը մաքուր է և հանգիստ։ Բոլորը իրար ճանաչում են։ Մարդիկ բարի են և պարզ։ Երբ ես որոշեցի երեք օր մնալ քաղաքում, ես հասկացա, որ մեր գյուղը ուղղակի հիասքանչ վայր է, քանի որ այնտեղ ես հեռու եմ քաղաքի աղմուկից և խառնաշփոթից։

Հեղինակ՝ Մարի Համբարչյան

Գրում եմ

Գրում եմ… գրում եմ երկար, ամեն բառս ճիշտ ընտրելով, ամեն նախադասությանս մեջ հոգիս դնելով, ավարտում եմ միտքս, իսկ հետո, մի պահ մտածելով, կրկին ջնջում եմ այդ ցավոտ, հուսահատ տառերը…
Իրականում ինչքան այսպիսի նամակներ կան, որ գրվել են, բայց այդպես էլ չեն ուղարկվել, այդպես էլ մնացել են թղթի վրա կամ հեռախոսի էկրանին: Գրվել են գուցե շատ երկար կամ գուցե մեկ նախադասություն, գրվել են անկեղծ, սրտից բխող խոսքերով, բայց վերջացնելուց հետո երկմտելու պատճառով` վերջում այդպես էլ չեն ուղարվկելԳրելու պատճառները շատ ենչուղարկելունը` ավելի շատ: Երբեմն հպարտությունն է կապում ձեռքերդ ու ուղարկելու փոխարեն ստիպում է ջնջել, երբեմն վախենում ես, որ սխալ կհասկանան, իսկ երբեմն հասկանում ես, որ ուղղակի իմաստ չունի ոչ գրելդ, ոչ ուղարկելդ, որովհետև գիտակցում ես` ստացողն այլևս քո կարիքը չունիայլևս չի սպասում քո նամակին:

Իրականում աշխարհում շատ բան կփոխվերեթե բոլոր գրված նամակներն ուղարկվեինգուցե շատերն կերջանկանյինշատ սիրող սրտեր կմիանայինշատ հարաբերություններ նորից կվերականգնվեինկամ էլ գուցե շատ ճակատագրեր կքանդվեինու դժվար է ասելարդյոք պետք է ուղարկել այն վերջին նամակըթե ոչայն նամակըոր գրվել է երկար մտածելու հետոկամ էլ պահի տակ տրվելով զգացմունքներին` առանց երկար մտածելու, բայց երկու դեպքում էլ այդ նամակի մեջ ներդնելով հոգիդ, ու երբ խոսքերն սրտիցդ է գալիս, բառերն գրվում են առանց միմյանց հերթ տալու, ձեռքդ այլևս ոչ թե ուղեղիդ, այլ սրտիդ է ենթարկվում, ու գրում ես… գրում ես անվստահությամբ, կասկածելով: Իրար տակ շարում ես տողեր, որոնք սրտիդ մեջ են դաջված, գրում ես, որովհետև խելագարվելու չափ անտանելի են դարձել մտքերդ ու այդ ամենը այլևս չես կարող պահել ներսումդ: Գրում ես, իսկ հետո… հետո մի պահ կանգ ես առնում ու հարցնում ինքդ քեզ. “Բայց արդյո՞ք իմաստ ունի ուղարկելը, արդյո՞ք այն ինչ-որ բան կփոխի”:

Իրականում այն գուցե և փոխեր, հույսդ շատ էր, բայց համարձակությունդ հույսիդ պես շատ չէր: ՈՒ ջնջում ես… ջնջվում են այդ տառերը նույն հենց այնպես, ինչպես որ գրվել էին, հատիկ առ հատիկ, բայց այս անգամ ավելի վստահ, որովհետև, գիտես, նամակն այդպես էլ մնալու է սրտիդ պատերին գրված ու ոչ մեկ չի իմանալու նրա մասին:
Չուղարկված նամակները շատ են, որոնց մեջ այնքան ասելիք կա, այնքան չասված բառեր, որ գուցե երբեք էլ համարձակություն չունենանք ասելու, գրենք, բայց երբեք չուղարկենք: Գրելը դժվար չէ, երբ ունես ասելիք, դժվարն ուղարկելն է: Թեկուզ այդ մեկ կոճակը սեղմելն ավելի դժվար է, քան անել աշխարհում եղած ամենածանր աշխատանքը: Բայց, չէ, դա էլ դժվար չէ, ամենադժվարը իրականում չուղարկելուց հետո փոշմանել է, երբ արդեն էլ հնարավորություն չես ունենում ուղարկելու, երբ արդեն գիտես, որ եթե նորից էլ գրես, միևնույնն է, նամակատերն այլևս երբեք չի կարդա նամակդ ու դու ամբողջ կյանքում կզղջաս մի չուղարկված նամակի պատճառով։ Եվ իհարկե հակառակը` ամենադժվարը ուղարկելուց հետո չփոշմանելն է, երբ նամակդ կարդացվել է ու այլևս “հետ բերելու” հնարավորություն չունես:
Ես հասկանում եմ այս ամենը, բայց… երբեմն վերցնում եմ հեռախոսս, բացում եմ այն տեղն, որտեղ պիտի հավաքեմ տառերս ու գրեմ մտքերս: Գրում եմ, իսկ հետո կրկին ջնջում եմ այդ ցավոտ, հուսահատ տառերը… ու ևս մեկ նամակ դառնում է չուղարկված:

Քնարիկ Ադամյան

Երբ մարդիկ կոտրվում են

Երբեմն մարդիկ կոտրվում են… կոտրվում են ասված ու չասված խոսքերի պատճառով, տված ու չկատարած խոստումների պատճառով: Կոտրվում են, որովհետև նրանք, ովքեր խոստացել էին երբեք չթողնել, թողնում են, գնում են, թեկուզ չուզելով: Կոտրվում են, երբ անարդար կյանքն տեսնելով թե ինչքան երջանիկ ես, որոշում է վերցնել ձեռքիցդ երջանկությունդ, պոկել, տանել այն մարդուն, ով ապրելուդ իմաստն էր: Մարդու ոչ սիրտն է քարից, ոչ հոգին: Երբեմն այն կոտրվում է այնպես, որ այլևս ոչ մեկի չես ուզում վստահել ու հավատալ, որովհետև նրանք, ում վստահել ու հավատացել ես, կոտրել են քեզ իրենց անկատար խոստումներով: Նրանք խոստացել էին բռնել ձեռքդ ցուրտ հունվարին: Խոստացել էին երբեք չհեռանալ, լինել կողքիդ դժվար պահերին, խոստացել էին սիրել “մինչև լուսին ու հետ”: Նրանք խոստացել էին լացելու երբեք առիթ չտալ, երբեք չփնտրել փոխարինող: Նրանք խոստացել էին ամեն ընկնող աստղի հետ, ամեն 11:11, ամեն ծննդյան օր միևնույն երազանքը պահել, միշտ միասին լինելու երազանքը: Նրանք խոստացել էին, որ ստիպելու են քեզ ժպտալ ամեն օր, իսկ հիմա… հիմա չկա այլևս այդ ժպիտը ու ոչ էլ նա, ով ստիպելու էր ժպտալ, հիմա ժպիտի փոխարեն արցունքոտ աչքերն են, որոնց համար, խոստացել էին երբեք առիթ չտալ: Խոստացել էին, բայց… այդ “բայց”-ն ամեն ինչ ասում է, կոտրում է հոգին, փշուր-փշուր անում սիրտը: ՈՒ այդքանից հետո ինչպես շարունակել ապրել, ինչպես շնչել:

Մարդիկ կոտրվում են… ՈՒ դա զգում ես այն ժամանակ, երբ նա, ում երեսից ժպիտը երբեք չէր պակասում, դադարում է ժպտալ: Նա, ով միշտ իր սրամիտ խոսքերով ու հումորներով, ծիծաղեցնում էր շրջապատին, հիմա լռում է, ոչինչ չի ասում, չի բղավում, չի մեղադրում ոչ-ոքի, ուղղակի լռում է: ՈՒ ցավալին այն է, որ ոչնչով չես կարող օգնել, որ ոչ ասածդ “Մի լացի”-ն ու ոչ էլ “Ամեն ինչ լավ կլինի”-ն չի թեթևացնի ցավը, չի վերականգնի փշուր-փշուր եղած սիրտը: Ճիշտ է ասված, որ սիրտն բուժում են մեկ այլ սրտով, կոտրված մարդուն ոչինչ չի օգնի, բացի նրանից, ով որ սիրում է, չնայած շատ դեպքերում էլ հենց նա է լինում կոտրվելու պատճառը:
Աշխարհում ամենասարսափելի հնչյունն երևի այն է, երբ լսում ես, թե ինչպես է կոտրվում մարդու ձայնը, երբ նա հազիվ է զսպում իրեն չլացել, ու աշխարհում ամենացավոտ կոտրվածքը` հոգու կոտրվածքն է:

Քնարիկ Ադամյան

Գրքերը մեր կյանքում

Մարդկանց մեծամասնությունը մտածում են, որ գիրք կարդալն անիմաստ ժամանակի կորուստ է, բայց չէ, որ դա այդպես չէ։ Ես հիմա կշարադրեմ իմ միտքը գիրք կարդալու վերաբերյալ։ Գիրքը սնուցում է մարդու ուղեղը, ինչպես մարդու մարմինը, այդպես էլ ուղեղը ունի սնվելու (սնուցման ) կարիք։

Գիրք կարդալուց մարդու մտքի թռիչքը ավելի զարգանում է, նա ավելի լավ է կարողանում արտահայտել իր մտքերը, և ամենակարևորը նա ավելի խելացի է դառնում և նման մարդկանց հետ շփվելը դառնում է շատ հաճելի։ Կարդացած մարդիկ շատ իրատես են, դրական են և ցանկացած հարցին տալիս են ճիշտ և խելամիտ լուծում։ Շփումը նման մարդկանց հետ մեզ կարող է լցնել միայն դրական լիցքերով որի կարիքը այս ժամանակներում ամենքս ունենք։ Գիրք կարդալը մեզ օգնում է խոսել գրական հայերեն որը շատ մարդկանց մոտ մոռացվել է։ Սրանով ես չեմ փորձում քննադատել գիրք չկարդացողների պարզապես դարեր ի վերապացուցված է, որ գիրք կարդալը մարդուն զարգացնում է և մարդուն դարձնում է ավելի ինքնավստահ։

Գեղեցիկը

Գեղեցիկի վերաբերյալ մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք գեղեցիկ ասելով պատկերացնում են մարդու արտաքինը, ոմանք արվեստի գործերը, կամ ինչ որ մեկ այլ բան: Բայց ամենից կարևորը հոգու գեղեցկությունն է: Շատ կարևոր է, որ մարդ բացի արտաքինից նաև ներքին գեղեցկություն ունենա: Երբ արտաքին գեղեցկությունը բացակայում է, հոգու գեղեցկությունը կարող է լրացնել արտաքին թերությունները: Իզուր չէ ասված,որ «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Բայց անտանելի է, երբ մարդ արտաքնապես գեղեցիկ է, իսկ ներքին գեղեցկությունը բացակայում է: Կարելի է եզրակացնել, որ «Գեղեցիկ է նա, ով հոգով է գեղեցիկ>>։

Տաթև գրիգորյան

Պարտավոր եմ

Երբեմն «պարտավոր եմ»-ը օգուտ է բերում։ Եվ նույնիսկ օգնում է իրագործել մի քանի «ուզում եմ»-ներ։ Երբ մեծանամ, ես ուզում եմ մի քանի լեզուների թարգմանչուհի դառնամ։ Բայց դրա համար ես պետք է շատ սովորեմ։ Եվ սկզբի համար ես պետք է ավարտեմ դպրոցս, որպեսզի համալսարան ընդունվեմ։ Դրա համար, այնպիսի թուլություններ, ինչպիսիք են «չեմ ուզում սովորել դասերս» կամ «ուզում եմ քնեմ մինչև կեսօր երկուշաբթի օրը» ստիպված եմ բացառել։ Եվ նման օրինակներ շատ կան մեր առօրյայում։ 

«Պարտավոր եմ» և «ուզում եմ» արտահայտությունների անհամապատասխանությունը կարգավորում է կյանքը։ Եվ յուրաքանչյուր երեխա պետք է հասկանա տարբերությունը:

Նարինե Հակոբյան

 

Ես

Ես Մանեն եմ, սովորում եմ Միջին դպրոցի վեցերորդ դասարանում։ Ես 11 տարեկան եմ, սիրում եմ նկարել, պարել, երաժշտություն լսել։ Ես արդեն երկու տարի է, ինչ սովորում եմ այս դպրոցում։ Երբ ես տեղափոխվեցի կրթահամալիր , շատ կարճ ժամանակում հասցրի ծանոթացալ իմ դասընկերների հետ և մինչև հիմա նրանց հետ ընկերություն եմ անում, միասին ճամփորդում ենք, խաղում, զբոսնում ազատ ժամերին։ Ես նախկին դպրոցում այդքան էլ լավ չէի սովորում, հավես չունեի,, բայց այստեղ ամեն ինչ այլ է, դասերը շատ հետաքրքիր են, և ես մեծ հաճույքով եմ սովորում:
Ես շատ եմ սիրում կենդանիներ, սիրում եմ նրանց խնամել: Մեր գյուղի տանը մենք Ալաբա ցեղատեսակի շուն ունենք, որին պահում ենք փոքր հասակից, բոլորից շատ ես եմ նրան կերակրում, խնամում, որ գալիս ենք Երևան, ես շատ եմ կարոտում նրան:
Լավ է, որ հիմա արձակուրդներ են, և ես շատ ժամանակ եմ հատկացնում նրան: Գյուղում մենք նաև փոքրիկ ճագարներ էինք պահում` 3 հատ: Երկուսը սատկել էին, մեկն էլ կորել էր: Ես շատ էի սիրում նրանց, խաղում էի նրանց հետ: Շատ եմ տխրել,  որ կորցրել ենք նրանց: Ընդհանրապես ես շատ վատ եմ տանում, երբ որ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ հալածում փողոցի շներին ու կատուներին: Շատ կուզեի, որ այդ կենդանիների համար շատ լավ պայմաններ ստեղծվեին, և նրանք սոված ու մրսած չթափառեին փողոցներում:

Մանե Պապիկյան

Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ

<<Պարտավո՞ր եմ>>` նշանակում է անել մի բան, որը միգուցե և չես ցանկանում, պարզապես պարտավոր ես, օրինակ՝ պարտավոր ես լսել ծնողներիդ, պարտավոր ես հարգել մեծերին, պարտավոր ես գնալ դպրոց, իսկ  <<թե՞ ուզում եմ>>`  նշանակում  է  ինչ որ բան անել սեփական ցանկությամբ, հաճույքով , առանց պարտավորվածության, օրինակ, ես ուզում եմ խնամել բնությունը, ուզում եմ աշխարհում լինի խաղաղություն, ուզում եմ բոլորը առողջ լինեն, ուզում եմ և պարտավոր եմ լավ սովորել, քանի որ ուզում եմ մեծանալ և դառնալ վիրաբույժ, որպեսզի առողջացնեմ, գեղեցկացնեմ մարդկանց և այլն, երբ կհասկանամ, որ իմ կյանքում  ինչ որ բանի հասել եմ և ինչ որ բանով օգտակար եմ շրջապատին:

Մարի Սարգսյան

Խոսքի ուժը

Խոսքը ուժ ունի․․․․ Խոսքով կարելի է մարդ սպանել կամ ապրեցնել։ Մարդիկ պետք է զգույշ լինեն ինչ որ խոսք արտահայտելուց առաջ, քանի-որ ամեն ասված խոսք կաորղ է անրադառնալ մարդու կյանքի վրա դրական կամ բացասական կերպով։ Օրինակ՝ մենք մեր կողմից ամեն արած վատ արտահայտություն անգամ եթե դա մենք անում ենք ծիծաղելու համար, այն կարող է վատ հետք թողնել տվյալ մարդու կյանքին։ Կան շատ մարդիկ, որոնք անգիտակցաբար խոսում են, և հետո հասկանում են, որ պետք է չասեին, բայց ինչպես ռուսերենում են ասում <<Слово не воробей вылетит не поймаешь>>: Այդ պատճառով մենք պետք է զգույշ լինենք ամեն խոսք արտահայտելուց և դրական լիցք արտահայտող խոսքեր ասենք մեկս մյուսին։

Եկեք զգույշ լինենք մեր ամեն խոսքը արտահայտելիս։

Գայանե Կագանյան

Տարբերություն

Մարդկանց միջև տարբերություն դնելը վատ է։Երբ տարբերություն ես դնում երեխաների մեջ , անտեսում մեկին իսկ մյուսին տալիս քո սերն ու ժամանակը ,երեխաներն սկսում են ոչ լիարժեք հոգեբանությամբ մեծանալ։Անտեսված երեխան չի իմանում ինչպես սիրել և հետո սեր տալ.դառնում է մարդատյաց մարդախույս։Նման երեխաները միշտ դժգոհ են լինում իրենց մանկությունից,իր ծնողներից։Սերը սկսում է օրորոցից,մոր կաթոգին ժպիտից,սերն է կյանքի կենսատու ուժը։
Թող բոլոր բալիկները երջանիկ լինեն,ու ծնողները աչալուրջ լինեն, որ չնեղացնեն մեկին։

Տաթև Գրիգորյան