Երբ մարդիկ կոտրվում են

Երբեմն մարդիկ կոտրվում են… կոտրվում են ասված ու չասված խոսքերի պատճառով, տված ու չկատարած խոստումների պատճառով: Կոտրվում են, որովհետև նրանք, ովքեր խոստացել էին երբեք չթողնել, թողնում են, գնում են, թեկուզ չուզելով: Կոտրվում են, երբ անարդար կյանքն տեսնելով թե ինչքան երջանիկ ես, որոշում է վերցնել ձեռքիցդ երջանկությունդ, պոկել, տանել այն մարդուն, ով ապրելուդ իմաստն էր: Մարդու ոչ սիրտն է քարից, ոչ հոգին: Երբեմն այն կոտրվում է այնպես, որ այլևս ոչ մեկի չես ուզում վստահել ու հավատալ, որովհետև նրանք, ում վստահել ու հավատացել ես, կոտրել են քեզ իրենց անկատար խոստումներով: Նրանք խոստացել էին բռնել ձեռքդ ցուրտ հունվարին: Խոստացել էին երբեք չհեռանալ, լինել կողքիդ դժվար պահերին, խոստացել էին սիրել “մինչև լուսին ու հետ”: Նրանք խոստացել էին լացելու երբեք առիթ չտալ, երբեք չփնտրել փոխարինող: Նրանք խոստացել էին ամեն ընկնող աստղի հետ, ամեն 11:11, ամեն ծննդյան օր միևնույն երազանքը պահել, միշտ միասին լինելու երազանքը: Նրանք խոստացել էին, որ ստիպելու են քեզ ժպտալ ամեն օր, իսկ հիմա… հիմա չկա այլևս այդ ժպիտը ու ոչ էլ նա, ով ստիպելու էր ժպտալ, հիմա ժպիտի փոխարեն արցունքոտ աչքերն են, որոնց համար, խոստացել էին երբեք առիթ չտալ: Խոստացել էին, բայց… այդ “բայց”-ն ամեն ինչ ասում է, կոտրում է հոգին, փշուր-փշուր անում սիրտը: ՈՒ այդքանից հետո ինչպես շարունակել ապրել, ինչպես շնչել:

Մարդիկ կոտրվում են… ՈՒ դա զգում ես այն ժամանակ, երբ նա, ում երեսից ժպիտը երբեք չէր պակասում, դադարում է ժպտալ: Նա, ով միշտ իր սրամիտ խոսքերով ու հումորներով, ծիծաղեցնում էր շրջապատին, հիմա լռում է, ոչինչ չի ասում, չի բղավում, չի մեղադրում ոչ-ոքի, ուղղակի լռում է: ՈՒ ցավալին այն է, որ ոչնչով չես կարող օգնել, որ ոչ ասածդ “Մի լացի”-ն ու ոչ էլ “Ամեն ինչ լավ կլինի”-ն չի թեթևացնի ցավը, չի վերականգնի փշուր-փշուր եղած սիրտը: Ճիշտ է ասված, որ սիրտն բուժում են մեկ այլ սրտով, կոտրված մարդուն ոչինչ չի օգնի, բացի նրանից, ով որ սիրում է, չնայած շատ դեպքերում էլ հենց նա է լինում կոտրվելու պատճառը:
Աշխարհում ամենասարսափելի հնչյունն երևի այն է, երբ լսում ես, թե ինչպես է կոտրվում մարդու ձայնը, երբ նա հազիվ է զսպում իրեն չլացել, ու աշխարհում ամենացավոտ կոտրվածքը` հոգու կոտրվածքն է:

Քնարիկ Ադամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով