Գրում եմ… գրում եմ երկար, ամեն բառս ճիշտ ընտրելով, ամեն նախադասությանս մեջ հոգիս դնելով, ավարտում եմ միտքս, իսկ հետո, մի պահ մտածելով, կրկին ջնջում եմ այդ ցավոտ, հուսահատ տառերը…
Իրականում ինչքան այսպիսի նամակներ կան, որ գրվել են, բայց այդպես էլ չեն ուղարկվել, այդպես էլ մնացել են թղթի վրա կամ հեռախոսի էկրանին: Գրվել են գուցե շատ երկար կամ գուցե մեկ նախադասություն, գրվել են անկեղծ, սրտից բխող խոսքերով, բայց վերջացնելուց հետո երկմտելու պատճառով` վերջում
այդպես
էլ
չեն
ուղարվկել
:
Գրելու
պատճառները
շատ
են
,
չուղարկելունը
` ավելի շատ: Երբեմն հպարտությունն է կապում ձեռքերդ ու ուղարկելու փոխարեն ստիպում է ջնջել, երբեմն վախենում ես, որ սխալ կհասկանան, իսկ երբեմն հասկանում ես, որ ուղղակի իմաստ չունի ոչ գրելդ, ոչ ուղարկելդ, որովհետև գիտակցում ես` ստացողն
այլևս
քո
կարիքը
չունի
,
այլևս
չի
սպասում
քո
նամակին
:
Իրականում
աշխարհում
շատ
բան
կփոխվեր
,
եթե
բոլոր
գրված
նամակներն
ուղարկվեին
,
գուցե
շատերն
կերջանկանյին
,
շատ
սիրող
սրտեր
կմիանային
,
շատ
հարաբերություններ
նորից
կվերականգնվեին
,
կամ
էլ
գուցե
շատ
ճակատագրեր
կքանդվեին
,
ու
դժվար
է
ասել
,
արդյոք
պետք
է
ուղարկել
այն
վերջին
նամակը
,
թե
ոչ
,
այն
նամակը
,
որ
գրվել
է
երկար
մտածելու
հետո
,
կամ
էլ
պահի
տակ
տրվելով
զգացմունքներին
` առանց երկար մտածելու, բայց երկու դեպքում էլ այդ նամակի մեջ ներդնելով հոգիդ, ու երբ խոսքերն սրտիցդ է գալիս, բառերն գրվում են առանց միմյանց հերթ տալու, ձեռքդ այլևս ոչ թե ուղեղիդ, այլ սրտիդ է ենթարկվում, ու գրում ես… գրում ես անվստահությամբ, կասկածելով: Իրար տակ շարում ես տողեր, որոնք սրտիդ մեջ են դաջված, գրում ես, որովհետև խելագարվելու չափ անտանելի են դարձել մտքերդ ու այդ ամենը այլևս չես կարող պահել ներսումդ: Գրում ես, իսկ հետո… հետո մի պահ կանգ ես առնում ու հարցնում ինքդ քեզ. “Բայց արդյո՞ք իմաստ ունի ուղարկելը, արդյո՞ք այն ինչ-որ բան կփոխի”:
Իրականում այն գուցե և փոխեր, հույսդ շատ էր, բայց համարձակությունդ հույսիդ պես շատ չէր: ՈՒ ջնջում ես… ջնջվում են այդ տառերը նույն հենց այնպես, ինչպես որ գրվել էին, հատիկ առ հատիկ, բայց այս անգամ ավելի վստահ, որովհետև, գիտես, նամակն այդպես էլ մնալու է սրտիդ պատերին գրված ու ոչ մեկ չի իմանալու նրա մասին:
Չուղարկված նամակները շատ են, որոնց մեջ այնքան ասելիք կա, այնքան չասված բառեր, որ գուցե երբեք էլ համարձակություն չունենանք ասելու, գրենք, բայց երբեք չուղարկենք: Գրելը դժվար չէ, երբ ունես ասելիք, դժվարն ուղարկելն է: Թեկուզ այդ մեկ կոճակը սեղմելն ավելի դժվար է, քան անել աշխարհում եղած ամենածանր աշխատանքը: Բայց, չէ, դա էլ դժվար չէ, ամենադժվարը իրականում չուղարկելուց հետո փոշմանել է, երբ արդեն էլ հնարավորություն չես ունենում ուղարկելու, երբ արդեն գիտես, որ եթե նորից էլ գրես, միևնույնն է, նամակատերն այլևս երբեք չի կարդա նամակդ ու դու ամբողջ կյանքում կզղջաս մի չուղարկված նամակի պատճառով։ Եվ իհարկե հակառակը` ամենադժվարը ուղարկելուց հետո չփոշմանելն է, երբ նամակդ կարդացվել է ու այլևս “հետ բերելու” հնարավորություն չունես:
Ես հասկանում եմ այս ամենը, բայց… երբեմն վերցնում եմ հեռախոսս, բացում եմ այն տեղն, որտեղ պիտի հավաքեմ տառերս ու գրեմ մտքերս: Գրում եմ, իսկ հետո կրկին ջնջում եմ այդ ցավոտ, հուսահատ տառերը… ու ևս մեկ նամակ դառնում է չուղարկված:
Քնարիկ Ադամյան