Պատուհանից այն կողմ

Պատուհանից դուրս նայող մարդիկ փորձում են իրենց համար բացահայտել անհայտ մի աշխարհ, փնտրում են իրենց հետաքրքրասիրությունը գրգռող մի շարք հարցերի պատասխաններ, իրենց աչքերը հառում են հեռավոր ու անհայտ հորիզոններին: Պատուհանից այն կողմ բացվում է մի խորհրդավոր աշխարհ՝ իր խորհրդավոր ծովով, և մարդիկ, իրենց երազանքների հետ միասին, սկսում են լողալ ծովում, թաղվել մինչև խոր հատակը: Իրենց նեղլիկ պատուհանից նայելով այդ աշխարհին՝ նրանք հասնում են մեծ և ընդարձակ ցանկությունների և զգացողությունների:

Պատուհանը դուռ է դեպի իրական և ոչ իրական աշխարհ: Պատուհանը, այդ լեգենդար պատուհանը, քո աշխարհն է: Դու էլ կաս այդ աշխարհում: Դու մեծանալով մտնում ես այդ աշխարհ և սովորում գոյատևել այդտեղ: Պատուհանից այն կողմ մի նոր աշխարհ է, որտեղ կան քո պատուհանի նման հազարավոր պատուհաններ: Ու այդ պատուհաններից ամեն մեկում բնակվում է ընդամենը մի անձնավորություն։ Դրանցից ամեն մեկում գոյատևում է կա՛մ քո հարազատը, կա՛մ էլ թշնամիդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով