Հաջողակ մարդիկ

Իմ կարծիքով հաջողությունը դա այն չէ, երբ քեզ ինչ-որ թանկարժեք նվերներ են նվիրում այլ այն է, երբ դու ինչ-որ նպատակ կամ երազանք ես ունենում և հասնում ես դրան քո ուժերով։ Ամեն մարդ ունի իր նպատակը կամ երազանքը, նրանք լինում են տարբեր և, որպեսզի երազանքը կատարվի պետք է գնալ նրա հետևից և ի կատար ածել։ Երազանքը կատարելու համար պետք է ունենաս նպատակ, ուժեղ կամք և հույսը չկորցնելու կարողություն։ Երազել կարողանում են բոլորը, բայց երազանքը իրականացնում են միայն ուժեղները։ Լինում են դեպքեր, որ երազանքին հասնելու կեսից մարդիկ հիասթափվում են, մտածելով, որ անիմաստ է նրա հետևից գնալը մինչ դեռ երազանքը շատ մոտ էր։ Կա մարդկանց մի տեսակ որոնց համար երազանքը այդպես էլ մնում է երազանք և կա մարդկանց մի տեսակ ովքեր լի են հույսով, հավատով, լավատեսությամբ և որոնք երբեք չեն վախենում ոչ մի խոչնդոտից ու անկախ կյանքի բերած խնդիրներից նրանք գնում են իրենց նպատակի ետևից և ի վերջո հասնում են նրան։ Այսպիսով այստեղից հետևություն, որ կյանքում ցանկացած երազանք կարող է իրականանալ, եթե դու ցանկանաս և ջանք ներդնես, և առանց վախենալու վազես նպատակիտ հետևից, չէ, որ կյանքը պայքար է, իսկ նպատակը ապրելու իմաստ։

Հեղինակ՝ Գայանե Կագանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով