Իմ ձեռքբերումները

Ձեռքբերումներն ու հաջողությունները մեր կյանքի մի մասն են։ Մենք հպարտ ու երջանիկ ենք, երբ ինչ-որ բանի ենք հասնում, և  տխուր ենք, երբ ձախողում ենք: Բայց երբեմն մեր անհաջողություններն ու սխալները մեզ ավելի ուժեղ են դարձնում և լավագույն դասերն են դառնում: Այս  տարվա ձեռքբերումներից մեկն ինձ համար  Վրաստան, Լագոդեխի իմ ճամփորդությունն էր, որտեղ ես առաջին անգամ առանց ծնողների սահման էի  հատելու ,այն էլ Լագոդեխի:  Սակայն մեր մեկ այլ ճամփորդություն դեպի Վրաստան չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով:
Ինչ վերաբերում է հեռավար-առցանց  ուսուցանը, նշեմ , որ ֆիզիկական միջավայրում աշխատանքնային պրոցեսն ավելի արդյունավետ եմ համարում:Ի տարբերություն այլ դպրոցների, մեր կրթահամալիրը այնքան էլ չանհանգստացավ և խուճապի չմատնվեց, քանի որ մեր  մեյլային համակարգը, բլոգային և նախագծային ուսուցումը հնարավորություն են տալիս կազմակերպել հեռավար-առցանց դասընթացներ: Իհարկե, կային դժվարություններ կապված համացանցի , տեխնիկական խնդիրների  հետ, սակայ այս ամենը արագ հաղթահարեցինք:

Խոսեմ նախագծերից, որոնք այս շրջանում շատ էին: Յուրաքանչյուր դասավանդող առաջարկում էր իր առարկայական, ընտանեկան նախագծերը: Այս բազմազանության մեջ փորձեցի չնեղացնել ոչ  մի դասավանդողիս  և մասնակցեցի եթե ոչ  բոլոր, ապա գրեթե բոլոր նախագծերին, առցանց հանդիպումներին և դասերին:

Իմ բազմաթիվ նախագծերից.  « Սասնա ծռեր էպոսը»,«Իմ ազգանուն նախագիծը»,«Պատրաստում եմ հաց», վրացերեն լեզվով պատմել եմ «Իմ ընտանիքի մասին»,հետաքրքիր խաղ ստեղծեցի «Kahoot  ծրագրով», գրեցի փոքր  պատմվածք «Что скрывает старый дом» ,,եկ հաղորդաշար վարեցի «Middle Tv-ում» , ստեղծեցի հարցաշար,որը վերաբերում էր Կորոնավիրուսին:

Այնքան հետաքրքիր նախագծերի եմ մասնակցել ,որ չեմ էլ կարող թվարկել:

Հեղինակ՝ Լուիզա Արտենյան 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով