Կյանքն արտակարգ դրության օրերին

Իմ առաջարկները.

Կյանքն արտակարգ դրության  օրերին շատ անհետաքրքիր է. մենք չենք կարողանում տանից դուրս գալ, շփվել մեր ընկերների հետ… Առաջարկում եմ զբաղմունքներ, որոնք կօգնեն արդյունավետ ժամանակ անցկացնել. գիրք կարդալ, խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել և այլն։ Գրքերից կառաջարկեմ «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին » գիրքը, եթե ցանկանում եք կարդալ այս գրքի մասին, անցեք հետևյալ հղումով ։

Ֆիլմերից կառաջարկեմ «Բոլոր ճանապարհները տանում են տուն» ֆիլմը։ Ֆիլմը 12-ամյա մի աղջկա մասին է, ով մորը կորցրել է ավտովթարի արդյունքում: Նրա հայրը փորձում է հաղթահարել կնոջ կորուստը և դստերը մեծացնել, բայց դժբախտ պատահարից հետո աղջիկը դառնում է անսովոր մռայլ և խուսափում է շփվել իր հայրիկի հետ: Նա նրան է մեղավոր համարում կատարվածի համար: Երբ հարաբերությունները վատանում են, Բելլան գնում է ֆերմա իր մայրական գծով պապիկի մոտ : Պապը նույնպես զգում է դստեր կորուստը, բայց նրա համար Բելլայի ներկայությունն անդառնալի կորստի անընդհատ դառը հիշեցում է: Ավելի մանրամասն ֆիլմում։

Խաղերից առաջարկում եմ «Այլ կերպ», «Դե՛ խաղա». այսքանը թղթային խաղերից։ Իսկ հավելվածներից կառաջարկեմ «inshot», » управления для мозга» և «управления для растяжки»։ Inshot ծրագիրը հարմար ծրագիր է մոնտաժ անելու համար։ Управления для мозга ծրագիրը մարզում է մեր ուղեղը մաթեմատիկական վարժություններով։ Управления для растяжки այս ծրագիրի հրահանգներին հետևելով կկարողանանք լավ մարզվել և ունենալ լավ կազմվածք։ Ասեմ, որ այս բոլոր զբաղմունքները ես կատարում եմ ամեն օր և արդեն 3 ամիս։

Հեղինակ՝ Գոհար Ստեփայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով