Թռիչք

Թռիչք բառը բազմիմաստ է, այն կարելի է հասկանալ մի քանի առումով: Փոքր և հասուն թռչյունների թռիչքները տարբեր են լինում, բայց արդունքում երկուսն էլ նոր բարձունքի են հասնում, հմտանում են վերելքներ հաղթաարելու գործում:

Ինձ համար թռիչքի աստիճաններն անվերջ են և անսկիզբ: Ինչքան վեր ես բարձրանում, այնքան դժվար է դառնում ճանապարհը: Ոմանք հանձնվում են`ասելով. <<Ես այլևս չեմ կարող>>: Իջնելը միշտ ավելի հեշտ է, քան բարձրանալը, քանի որ կամք չի պահանջում: Աստիճանների վերևում լույսն է, իսկ ներքևում ` խավարը: Խավարի աշխարհում այն մարդիկ են, ովքեր կես ճանապարհից հանձնվել են, վերևում` նրանք, ովքեր գնացել են մինչև վերջ: Այդպիսի թռիչք ես համարում եմ Հեկտոր Մալոյի <<Առանց ընտանիքի>> վեպը, որը կարդացել եմ երկու տարի առաջ, բայց կարծես երեկ ավարտած լինեմ: Թռիչքը լինում է նաև նկարչության մեջ: Մարդ կարող է երկու կետ նկարել և դրանում տեսնել մի ամբողջ աշխարհ: Պոեզիայում նույնպես լինում է մտքի թռիչք: Պոետը կարող է մի բառով բազում մտքեր արտահայտել: Մի բառին նա կարող է այնպիսի իմաստ տալ, որ այն հասկանալու համար պետք է լինում երկար մտածել: Մտքի թռիչք բոլորին շնորհված չէ, քանի որ այն նաև աշխատասիրության և կամքի շնորհիվ է տրվում:

Խավարի աշխարհը ծույլերի կացարանն է: Այնտեղ մարդիկ են, ովքեր աչք ունեն, բայց կույր են, ականջ ունեն` խուլ են: Քչով բավարարվելը երբեմն ծուլություն է, երբեմն` առաքինություն: Առաքինությունը հատուկ է հոգու և մտքի թռիչք ունեցող մարդկանց:

Նշած հատկաիշներով օժտված է մարդկության փոքրամասնությունը: Լոսավորը և վեհությունը պայծառացնում է մարդուն: Այս իմաստով արժանահիշատակ է աշուղ Ջիվանիի խոսքերը.

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը` մարդուն,

Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,

Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր

Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով