Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Շատերը կարծում են, թե սիրտը փոքր է, բայց նրանք խորապես սխալվում են: Սիրտը մի ամբողջ աշխարհ է բոլոր մարդկանց համար: Այդ աշխարհում նույնիսկ տեղ են գտնում վատ և չար մարդիկ, որովհետև նրանք էլ են մարդ և պետք է հնարավորություն ունենան իրենց սխալները ուղղել: Կան մարդիկ, ովքեր ունակ չեն փոխվելու: Նրանք իմ աչքերում անսիրտ են, որովհետև ինչպես կարող է սիրտ ունեցող մարդն իր սխալը չընդունել և չշտկել:

Սիրտը նաև զգացմունքների մի ամբողջ պահոց է, նույնիսկ այս պահին, երբ ես կարդում եմ, արտահայտում եմ բազում զգացմունքներ: Սիրտը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքինը կարող է խաբուսիկ լինել:

Ես իմ սիրտը կնվիրեի իմ ընտանիքին և ամբողջ գերդաստանին, որովհետև առանց նրանց ես իմ կյանքը չեմ պատկերացնում,  և երբևէ չեմ էլ կարող պատկերացնել: Ինձ նաև չեմ պատկերացնի առանց իմ դեղձանիկի, որովհետև նա իմ սիրտը ավելի երգառատ և գունագեղ է դարձնում: Սիրտը ավելի լեցուն դարձնելու համար ես այն կվիրեի բնությանը, որովհետև բնությունն է մեզ կյանք պարգևել: Սրտիս առօրյան ավելի հետաքրքիր և ուրախ դարձնելու համար այն կնվիրեի իմ ընկերներին, որովհետև առանց ընկեր կյանքն անհետաքրքիր կլիներ և դժվար: Սրտիցս մի մեծ անկյուն կհատկացնեի իմ արդեն կարդացած և դեռ չկարդացած գրքերին: Սրտումս միշտ կփայփայեմ իմ մտքրերը, երազանքները: Վերջում կցանկանայի սրտումս ինչ-որ ժամանակ հատկացնել իմ սիրելի զբաղմունքներին` դաշնամուր նվագելուն, նկարելուն, երգելուն և անվաչմուշկներով նոր բարձունքների հասնելուն:

Մարդու լույսը միշտ սրտում է, բայց այն մարդու մահանալուց հետո երբեք չի մարում, այլ շարունակում է մնալ և լույս տալ այդ մարդու բարեկամներին և մտերիմներին:

Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով