Կապույտ մութի աշխարհում

Կապույտ է… Մութ է… Մի՞թե իրականություն է…

Տերյանական երեկոյի երկինքը կապույտ մութ է և կապույտ մռայլ: Այդ ժամերին երկնքից ժպտում են լուսինն ու աստղերը, և երեկոն թախծոտ ժպտում է: Այդ թախծի մեջ կապույտը լույս է, որ ճառագում է, տարածվում երկրի բոլոր անկյունները: Երկինքը սև լինել չի կարող, որովհետև ամեն բան ունի իր դրականը, և կապույտը նույնպես: Յուրաքանչյուր իր ունի շողք: Մարդկային արարքները նույնպես ունեն իրենց դրական և բացասական կողմեր: Մութը կա ամեն կենդանի էակի մեջ, և դա անժխտելի է: Եթե մութը չլիներ, մենք նույնպես չէինք լինի:

Տիեզերքը մուգ կապույտ է, բայց սև չէ: Այն ձգվում է դեպի անվերջություն և սահման դնել ոչ ոք չի կարող: Ասում են, թե ամեն մարդ ունի իր աստղը, որը հայտնվում է իր կյանք գալու ժամանակ: Եվ մի՞թե մեր աստղերը կերևային, եթե չլիներ այդ կուպույտը: Արդյոք կարելի կլիներ տեսնել աստղերը, երբ այդ կապույտը չլիներ, այսինքը ամբողջը նույն լուսավոր և վառ գույնով պատված լիներ: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր այնքան էլ ուրախ բնավորություն չունեն, և նրանք են այդ թախիծը, որը միշտ մեր կողքին է և, որը պետք է մյուսներին կյանք տալու համար:

Գիշերվա կապույտ երկինքը ես նմանեցնում եմ թանկարժեք քարերով լեցուն քարանձավի: Քարանձավը ներսից նույնպես ունի կապտավուն երանգ, և այն թանգարժեք քարերը, որոնք փայլում են առաստաղին, նման են աստղերի:

Մի՛ մոռացեք, որ ամեն ինչում կա լավը և դրականը, և նույնիսկ սպիտակ գույնը, որը ամենից մաքուր գույնն է համարվում, պատկանում է կապույտ գույնի երանգին: Տերյանը գույների վարպետ է, ուստի նրա կապույտը լույսի մի շող է:

Հեղինակ՝ Մարիամ Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով