Ամբողջ կյանքս մտածել եմ կգա այն պահը, որ դպրոցը ինձ համար իրոք երկրորդ տուն կդառնա, այլ ոչ թե մի սարսափելի տեղ, որտեղ ես չեմ ուզում գնալ: Այս դպրոց գալուց չէի մտածում, որ հենց այստեղ ինձ կզգամ այնպես ինչպես տանը: Այս դպրոցի ազատությունը ինձ թույլ տվեց հասկանալ, որ այս մարդիկ ինձ համար իրական ընտանիք են դարձել: Ես ծանոթացա շատերի հետ, ունեցա նոր ծանոթներ, ընկերներ: Չէի մտածում, որ երբևէ դպրոցից տուն կվերադառնամ ուրախ և անհամբեր կսպասեմ հաջորդ դպրոցական օրվան: Չէի մտածում, որ կսիրեմ դպրոցը այսքա՜ն շատ, բայց երբ հասկանում եմ, որ մի ամսից ամառ, է լացս գալիս է: Միայն այդ մտքից սարսափում եմ: Դուք ինձ համար այնքան հարազատ եք դարձել, որ նույնիսկ շաբաթ և կիրակի օրերը դժվարությամբ եմ ապրում առանց ձեզ , ձեր պոզիտիվ մտքերի և ժպիտների: Այնքան իրադարձություններ եմ ապրել ձեր հետ: Ամեն մի օրը, րոպեն, վայրկյանը ձեզ հետ անցնում է անմոռանալի:
Հեղինակ՝ Յանա Սուքիասյան