Նվիրելու կարևորությունը

Բոլորս էլ ստանում ենք նվերներ մեր ծնողներից, մեր ընկերներից, բարեկամներից, բայց կարծում եմ, որ դա այն նվերը չէ, որն ավելի հաճելի է ընդունել։ Մենք կարող ենք նվեր նվիրել ցանկացած ինչ-որ առիթով և ասել “Շնորհավոր, սա քո նվերն է”։ Լավ է, որ մենք մտածում ենք, որ պետք է ուրախացնենք ընկերոջը, բայց սովորական բառերը և նվեր մատուցելը այդքան գեղեցիկ չի թվում, ինչքան “սիրով նվիրելը”։ Եթե մենք իսկապես սիրում ենք ինչ-որ մեկի, ուրեմն նվերը կարող է նույնիսկ լինել միայն համբույրը, որովհետև այդպես դու ցույց ես տալիս մարդու հանդեպ սերը, ջերմությունը և կապը։ Եթե սեր և նվեր բառերը միացնենք՝ կստացվի “նվերի գեղեցիկ մատուցման” հասկացողություն։ Այսինքն կարևոր չէ, թե դու ինչ ես նվիրում, կարևոր է նվերը մատուցել սիրով։ Սիրիր և նվիրիր հոգիդ․․․

Հեղինակ ՝Մանե Հովսեփյան

Բարության շղթա

Ես գրկում եմ հայրիկիս, հայրիկս՝ մայրիկիս, մայրիկս՝ եղբորս, եղբայրս՝ տատիկիս, տատիկս՝ պապիկիս, պապիկս՝ զարմիկիս և այլն։ Այդպես արտահայտվում է “ընտանիք” և “ընտանեկան սեր” հասկացությունը։ Ես ջերմությունը փոխանցում եմ հայրիկիս, և հայրիկս , ջերմությունը զգալով, փոխանցում է մայրիկիս։ Եթե մենք իսկապես բարի ենք, ուրեմն բարի բնավորությունը, սերը և ջերմությունը փոխանցելով մեկ այլ մարդու, կստացվի, որ շղթայական կապի համաձայն դու փոխանցում ես բարությունը։ Դու բարի ես և բարին փոխանցում ես ինձ և հիմա  էլ ես եմ բարի, և իմ բարությունը փոխանցում եմ ընկերոջս, և հիմա ընկերս էլ է բարի. իր բարությունը փոխանցում է իր բարեկամին․․․
Բարությունը աշխարհի ամենալավ բանն է, որովհետև բարի և ջերմ լինելով ամեն ինչ ավելի լավ կլինի, քան չար և ագահ լինելով։ Բարությունը սկիզբն է ամնե ինչի, օրինակ՝ բարի լինելով ձեռք կբերես շատ ընկերներ, կունենաս առողջ միջավայր և շատ-շատ ուրիշ լավ բաներ։ Նույնիսկ կենդանին կամ բույսը բարություն ստանալով բարիանում է․․․

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Թռիչք

Թռիչք բառը բազմիմաստ է, այն կարելի է հասկանալ մի քանի առումով: Փոքր և հասուն թռչյունների թռիչքները տարբեր են լինում, բայց արդունքում երկուսն էլ նոր բարձունքի են հասնում, հմտանում են վերելքներ հաղթաարելու գործում:

Ինձ համար թռիչքի աստիճաններն անվերջ են և անսկիզբ: Ինչքան վեր ես բարձրանում, այնքան դժվար է դառնում ճանապարհը: Ոմանք հանձնվում են`ասելով. <<Ես այլևս չեմ կարող>>: Իջնելը միշտ ավելի հեշտ է, քան բարձրանալը, քանի որ կամք չի պահանջում: Աստիճանների վերևում լույսն է, իսկ ներքևում ` խավարը: Խավարի աշխարհում այն մարդիկ են, ովքեր կես ճանապարհից հանձնվել են, վերևում` նրանք, ովքեր գնացել են մինչև վերջ: Այդպիսի թռիչք ես համարում եմ Հեկտոր Մալոյի <<Առանց ընտանիքի>> վեպը, որը կարդացել եմ երկու տարի առաջ, բայց կարծես երեկ ավարտած լինեմ: Թռիչքը լինում է նաև նկարչության մեջ: Մարդ կարող է երկու կետ նկարել և դրանում տեսնել մի ամբողջ աշխարհ: Պոեզիայում նույնպես լինում է մտքի թռիչք: Պոետը կարող է մի բառով բազում մտքեր արտահայտել: Մի բառին նա կարող է այնպիսի իմաստ տալ, որ այն հասկանալու համար պետք է լինում երկար մտածել: Մտքի թռիչք բոլորին շնորհված չէ, քանի որ այն նաև աշխատասիրության և կամքի շնորհիվ է տրվում: Continue reading

Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Շատերը կարծում են, թե սիրտը փոքր է, բայց նրանք խորապես սխալվում են: Սիրտը մի ամբողջ աշխարհ է բոլոր մարդկանց համար: Այդ աշխարհում նույնիսկ տեղ են գտնում վատ և չար մարդիկ, որովհետև նրանք էլ են մարդ և պետք է հնարավորություն ունենան իրենց սխալները ուղղել: Կան մարդիկ, ովքեր ունակ չեն փոխվելու: Նրանք իմ աչքերում անսիրտ են, որովհետև ինչպես կարող է սիրտ ունեցող մարդն իր սխալը չընդունել և չշտկել:

Սիրտը նաև զգացմունքների մի ամբողջ պահոց է, նույնիսկ այս պահին, երբ ես կարդում եմ, արտահայտում եմ բազում զգացմունքներ: Սիրտը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքինը կարող է խաբուսիկ լինել: Continue reading

Բարությունը բարություն է ծնում

Ի՞նչ է բարությունը: Բարությունը մարդուն օգնելու ունակությունն էռշ, օգնելով և աջակցելով, դու կարող ես մարդուն բարություն անել: Բարությունը հոգատարության աշխարհ է: Հոգատարությամբ մարդ կարող է ըկերներ ձեռք բերել: Ամեն լավ արարքից կարող ես վաստակել ավելին, ավելի լավը, բայց պետք չէ լավություն անելուց հետո սպասել հատուցման, քանի որ լավություն է պետք անել և այն գցել ջուրը: Բարությունը պետք է գնահատել և արժևորել, բայց ոչ շահագործել:

Չար մարդը չի նշանակում, որ նա մարդ չէ, բոլոր մադրիկ հավասար են: Բոլորի ճանապարհները տարբեր են: Բարի մարդու ճանապարհը կարող է ուղիղ ընթանալ, բայց միանշանակ այդ ճանապահը կունենա մի կոր գիծ, որովհետև ոչ մի մարդ անսխալական չէ: Չար և վատ մարդկանց ճանապարհները խիստ տարբեր են: Continue reading

Ետ մի նայիր

Ամեն ժողովուրդ ունի իր Ամանորը, որը նշվում է տարբեր ժամանակներում: Ամանորին ընդունված է նվերներ հանձնել միմյանց: Այն ուրախ տոն է, որին պատրաստվում և մասնակցում է ամբողջ ընտանիքը: Երեխաները, հավատալով հրաշքների, սպասում են իրենց նվերներին: Սովորկան օրերին միանշանակ կգտնվի ընտանիքի անդամներից գոնե մեկը, ով չի ունենա զբաղմունք: Սակայն Ամանորի գիշերը բոլորն ունեն իրենց անելիքը: Գուցե տան աղջիկները զբաղված են քաղցրավենիքներով և զանազան ուտելիքներ պատրաստելով, տան տղաները գուցե ավելի են գեղեցկացնում սենյակները լուսավոր շղթաներով: Ամանորը առանձնահատուկ տոն է, այն միավորում է մարդկանց և ունի իր խորհուրդը: Ամանորի գիշերը նախորդ տարվա վերջն է, եկող տարվա` սկիզբը: Մարդիկ ժամը տասներկուսին երազանքներ են պահում՝ հավատալով, որ դրանք տարվա ընթացքում կիրականանան: Continue reading

Պատուհանից այն կողմ

Պատուհանից դուրս նայող մարդիկ փորձում են իրենց համար բացահայտել անհայտ մի աշխարհ, փնտրում են իրենց հետաքրքրասիրությունը գրգռող մի շարք հարցերի պատասխաններ, իրենց աչքերը հառում են հեռավոր ու անհայտ հորիզոններին: Պատուհանից այն կողմ բացվում է մի խորհրդավոր աշխարհ՝ իր խորհրդավոր ծովով, և մարդիկ, իրենց երազանքների հետ միասին, սկսում են լողալ ծովում, թաղվել մինչև խոր հատակը: Իրենց նեղլիկ պատուհանից նայելով այդ աշխարհին՝ նրանք հասնում են մեծ և ընդարձակ ցանկությունների և զգացողությունների: Continue reading

Իմ պատուհանից այն կողմ փոքրիկ վիրուսիկ կար

Իմ պատուհանից այն կողմ գտնվում է Զվարթնոց օդանավակայանը, որտեղից առաջին անգամ կորոնավիրուսիկը մտավ Հայաստան։ Նա եկավ անցավ մեր բակով ու սկսեց մտածել՝ ինչ անել, մտնե՞լ մեր բակ, թե՞ շարունակել իր ճամփորդությունը։ Նայեց իմ պատուհանից ներս, տեսավ, որ մարզվում եմ ու շատ կիտրոն ուտում։ Դեմքը ծամածռեց ,և քանի որ ես նրան դուր չեկա, հեռացավ ինձնից՝ հասկանալով, որ այստեղ նա անելիք չունի և շարունակեց իր ճամփորդություն։ Սակայն նա հենց այնպես  չգնաց։ Սկսեց որսալ իրեն հանդիպած թույլ ու հիվանդ մարդկանց, և նրանց հետ մտավ նոր շրջապատ, գտավ նոր ընկերներ, մտերմացավ նորանոր մարդկանց հետ և դարձրեց նրանց իր գերիները։ Կորոնավիրուսիկը, տեսնելով, որ աշխարհը իր մասին է խոսում, մտածեց, թե ինքն այնքան մեծ է ու հզոր, որ իրեն հռչակեց Կորոնա թագավոր և սկսեց հրամայել բոլորին, որ իր թագավորության օրոք աշխարհը պետք է փոխվի, դառնա ավելի ուժեղ, խելացի, բարի և միասնական։

Հեղինակ՝ Հրաչ Աբգարյան

Երանի

Ինձ համար շատ բաներ կան, որոնց կարող եմ երանի տալ. օրինակ՝ երանի փոքր տղա լինելով քեռուս նման խոլացի ու հնարամիտ լինեի,  կամ քույրիկիս նման աշխատասեր ու ուշադիր լինեի։ Երանի այն տղաներին, ովքեր լավ կռվել գիտեն, չեն վախենում ու շատ համարձակ են,  բայց չեմ ուզում, որ մտածեք, թե ես չեմ կարող դառնալ իմ երազած մարդը։ Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքում է,  բայց շատ ավելի մեծ երազանք ունեմ և երանի կտամ, որ այդ երազանքներս կատարվեն. օրինակ ` շատ կուզենայի, որ մեր սիրելի զինվորները, ովքեր զոհվեցին պատշպանելով մեր սահմանները,  բոլորն էլ ծառայությունից հետո տուն վերադառնային,  կամ մարդը չկորցներ իր հարազատներին,  քանի որ նրանց պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Երանի այն բոլոր երեխաներին, ովքեր ունեն ծնողներ ու երբեք չեն կարոտում կամ տխրում նրանց պակասից։ Ծնողները միշտ իրենց կողքին են։

Երանիներս շատ են, բայց շատ քչերն են կատարվող։

Հեղինակ՝ Ֆելիքս Խաչատրյան 

Կյանքն արտակարգ դրության օրերին

Իմ առաջարկները.

Կյանքն արտակարգ դրության  օրերին շատ անհետաքրքիր է. մենք չենք կարողանում տանից դուրս գալ, շփվել մեր ընկերների հետ… Առաջարկում եմ զբաղմունքներ, որոնք կօգնեն արդյունավետ ժամանակ անցկացնել. գիրք կարդալ, խաղեր խաղալ, ֆիլմեր դիտել և այլն։ Գրքերից կառաջարկեմ «Վանականը, որը վաճառեց իր ֆերարին » գիրքը, եթե ցանկանում եք կարդալ այս գրքի մասին, անցեք հետևյալ հղումով ։

Ֆիլմերից կառաջարկեմ «Բոլոր ճանապարհները տանում են տուն» ֆիլմը։ Ֆիլմը 12-ամյա մի աղջկա մասին է, ով մորը կորցրել է ավտովթարի արդյունքում: Նրա հայրը փորձում է հաղթահարել կնոջ կորուստը և դստերը մեծացնել, բայց դժբախտ պատահարից հետո աղջիկը դառնում է անսովոր մռայլ և խուսափում է շփվել իր հայրիկի հետ: Նա նրան է մեղավոր համարում կատարվածի համար: Երբ հարաբերությունները վատանում են, Բելլան գնում է ֆերմա իր մայրական գծով պապիկի մոտ : Պապը նույնպես զգում է դստեր կորուստը, բայց նրա համար Բելլայի ներկայությունն անդառնալի կորստի անընդհատ դառը հիշեցում է: Ավելի մանրամասն ֆիլմում։ Continue reading